Հանրային միջոցառման ժամանակ ներկայացվեց լուսանրադարձնող նյութերով արտադրանքը

24 октября, 2017

IMG_2841

Հոկտեմբերի 22–ին Մարտունիում քաղաքի օրվան նվիրված տնկակատարությունը կարևորվեց Սուրբ Աստվածածին վերանորոգված եկեղեցու վերաօծման արարողությամբ։

Եկեղեցուն հարակից տարածքում Մարտունիում գործող տարբեր կառույցներ, կազմակերպություններ հանդես եկան նաև իրենց տաղավարներով՝ ներկայացնելով իրենց արտադրանքը, ներկայացնելով ավանդական հայկական կենցաղը, ինչպես նաև կազմակերպելով հյուրասիրություն։

«Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» հասարակական կազմակերպությունը ներկա գտնվեց տոնակատարությանը ներկայացնելով «Իղձ» սոցիալական ձեռնարկության լուսանարադարձիչ նյութերով պատրաստված արտադրանքը։

Տաղավարը հյուրերին դիմավորում էր՝

«ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՀԱՅԱՍՏԱՆՈւՄ
ԱՐՏԱԴՐՎԱԾ Է ՄԱՐՏՈՒՆԻՈւՄ
ԼՈՒՍԱՆԴՐԱԴԱՐՁԻՉՆԵՐՈՎ
ՀԱԳՈՒՍՏ ԲՆԱԿՉՈւԹՅԱՆ ՀԱՄԱՐ
ՁԵՐ ԱՆՎՏԱՆԳՈւԹՅԱ ՀԱՄԱՐ
СВЕТОOTРАЖАТЕЛИ»

բովանդակությամբ պաստառներով։

Հանրային միջոցառմանը, որին մասնակցում մի քանի հարյուր բնակիչներ հնարավորություն ունեցան ծանոթանալու լուսանրադրաաձիչնով արտադրանքին՝ սպորտային վերնաձգես, բանվորական արտահագուստ, կանացի վերնազգեստ, ինչպես նաև թևակապեր՝ նախատեսված աշակերտների համար։
Հարյուրավոր մարտունեցիների հետ տաղավարին մոտեցան նաև միջոցառմանը մասնակցող  Մարտունու տարածաշրջանի համայնքի ղեկավարներ, պաշտոնատար անձնիք, բարերարներ, եկեղեցականներ, դպրոցականներ:

Միջոցառման ընթացքում կատարվեց հյուրասիրություն, նվիրատվություն, վաճառք , պատվերների ընդունում։

Հանրային միջոցառման ժամանակ ներկայացվեց լուսանրադարձնող նյութերով արտադրանքը