Հանրային լողափ կառուցած մարտունեցիները ստացան «Համայնքի գործընկերոջ» կոչում

Արմեն Ավետիսյանը դիմելով ներկաներին մասնավորապես ասաց, որ հանրային լողափն իրականություն դարձավ միասնական ներուժի շնորհիվ։
Հանիպմանը ներկա էր նաև «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» հասարակական կազմակերպության նախագահ Անահիտ Գևորգյանը, ով համաքաղաքացիներին ներկայացրեց «Համայնքի գործընկեր» նախաձեռնությունը, որով փորձելու են խրախուսել բնակիչներին, որպեսզի համայնքային տարաբնույթ նախաձեռնություններում, ծրագրերում մասնակցություն ցուցաբերեն։
Եվ որպես նախաձեռնության մեկնարկ հանրային լողափի կառուցմանը մասնակցություն ցուցաբերած 30 անհատներին կամզակերպության կողմից նվիրեցին «Համայնքի գործընկեր» տարբերանշանով խորհրդանշական բաժակներ և ինքնասոսնձվող կպչուկներ, որը պետք է այդ անհատները փակցնեն երևացող տեղ և այդպես բնակիչները կիմանան, որ նրանք համայնքի գործընկեր են, Մարտունու համար ցուցաբերել են սրտացավություն։
Բարերարները քաղաքազպետարանի կողմից ստացան նաև շնորհակալագրեր։