Տեղի ունեցավ հանդիպում Հայաստանում Լիտվայի դեսպանի և Լիտվայից պետական պատվիրակության հետ

2 сентября, 2016

16Օգոստոսի 31–ին Մարտունու կանանց համայնքային խորհրդի նախագահ Անահիտ Գևորգյանը և ՀԿ համակարգող Եղիազար Դավթյանը հանդիպեցին Հայաստանում Լիտվայի Հանրապետության դեսպան պրն Էրիկաս Պետրիկասի  և Լիտվայի Ճանապարհային վարչության աշխատակիցների հետ։

Հանդիպման նպատակն էր ծանոթանալ Լիտվայում ճանապարհային անվտանգության բարեփոխումների օրինակներին, որոնց նպաստել են նաև Լիտվայի քաղաքացիական հասարակության կազմակերպությունները։ Դրանցից ամենաուշագրավը քաղաքացիների  անվտանգության բարձրացման հարցերն են՝  ՔՀԿ–ների,  բիզնեսի,  պետության և համայնքների համագործակցության միջոցով։

Սա Լիտվական պատվիրակության առաջին այցը չէր Հայաստան: Դեսպան Պետրիկասը հանդիպման ժամանակ նշեց, որ լիտվական պետական ցանկացած պատվիրակություն, որը այցելում է Հայաստան ցանկություն է հայտնում վերադառնալ։ Պատվիրակության անդամ տկն Էգլե Նեմանյիտեն նշեց իրենց պատրաստակամությունը Հայաստանի գործընկերների հետ քննարկել և կիսել Լիտվայում հաջողված բարեփոխման որևէ փորձ՝ կարևորելով քաղաքացիական հասարակության կառույցների դերը համայնքային բարեփոխումներ կատարելու գործում:

ՄԿՀԽ ՀԿ-ն իր հերթին շահագրգռված է Գեղարքունիքի մարզում փորձել կիրառել ցանկացած հաջողված պրակտիկա: