Հայտարարություն. կրտսեր սոցիալական աշխատող

Աշխատանքի անվանումը՝ Կրտսեր սոցիալական աշխատող
Կազմակերպությունը՝ «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ
Աշխատանքի տևողությունը՝ 20.01.2022թ-ից մինչև 19.11.2023թ-ը
ՄԿՀԽ ՀԿ-ն «Արձագանք Քովիդ-19 համավարակին Շողակաթ համայնքում» ծրագրի շրջանակներում հայտարարում է Շողակաթ խոշորացված համայնքի Կրտսեր սոցիալական աշխատողի ընտրության մրցույթ:
Կրտսեր սոցիալական աշխատողի աշխատանքի հակիրճ նկարագիրը․
Շողակաթ համայնքից թիմում կներգրավվի կրտսեր սոց․ աշխատող աջակցության թիմի համար նախատեսված բոլոր պահանջվող պարտականություններն իրականացնելու համար։ Կրտսեր սոց․ աշխատողը կաշխատի ավագ սոց․ աշխատողի անմիջական վերահսկողությամբ և կօգնի համայնքի բնակչությանը՝ տրամադրելով անհրաժեշտ սոցիալական աջակցություն։
Կրտսեր սոցիալական աշխատողի հիմնական գործառույթները․
• Ծրագրի շահառուների համար անհրաժեշտ տեղեկատվական նյութերի պատրաստում և տրամադրում։
• Ծրագրի շահառուների ուղղորդում այլ մասնագիտացված ծառայություններ կամ կազմակերպություններ, երբ կա դրա անհրաժեշտությունը։
• Մասնակցություն համայնքներում խոցելի խմբերին հայտնաբերելու միջոցների ձեռնարկմանը։
• Աջակցող թիմի հետ սոցիալական/աջակցության փաթեթների բաշխում։
• Աջակցող թիմի հետ թեժ գծի վարում։
• Հոգեբանների և ավագ սոց․ աշխատողների հետ ակտիվ համագործակցություն։
• Աշխատանքային անհրաժեշտությունից բխող այլ պարտականությունների իրականացում։
Պահանջներ կրտսեր սոցիալական աշխատողին.
• Բարձրագույն կրթություն, կամ առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ և միջին մասնագիտական կրթություն,
• Մասնագիտական հմտությունների տիրապետում,
• Հոգեբանության հիմունքների իմացություն,
• Հավաքագրված տեղեկատվության վերլուծության հմտություններ,
• Թիմում աշխատելու պատրաստակամություն և ունակություն:
Հայտերի ներկայացման կարգը
Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել ինքնակենսագրական (CV) kananc7@gmail.com էլեկտրոնային հասցեին մինչև 2022թ. հունվարի 15-ը՝ վերնագրում նշելով՝ «Կրտսեր սոցիալական աշխատող» անվանումը կամ ներկայացնել ՄԿՀԽ ՀԿ-ի գրասենյակ՝ ք․ Մարտունի, Կամոյի 17: Ժամկետից ուշ ստացված հայտերը ՉԵՆ ԴԻՏԱՐԿՎԻ: Ընտրված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել ծառայությունների մատուցման համապատասխան պայմանագիր:
Կազմակերպության մասին.
«Մարտունու կանանց համայնքային խորհուրդ»-ը Գեղարքունիքի մարզի առաջատար հասարակական կազմակերպություններից է, որը նպատակ ունի նպաստել համայնքների տնտեսական, մշակութային, սոցիալական խնդիրների արդյունավետ լուծմանը ՝ այդ գործընթացներում կարևորելով բնակչության անմիջական ներգրավվածությունը։ Կազմակերպությունը գործունեություն է ծավալում հիմնականում առողջապահության, բնապահպանության, սոցիալական և համայնքային զարգացման ոլորտներում։
Կոնտակտներ
- +37494211396
- Kananc7@gmail.com
- martunicenter.am/
- AM, Գեղարքունիք, Մարտունի, Պռոշյան 8