Հայտարարություն. կրտսեր հոգեբան

23 декабря, 2021

Աշխատանքի անվանումը՝ Կրտսեր հոգեբան

Կազմակերպությունը՝ «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ

Աշխատանքի տևողությունը՝  01.03.2022թ-ից մինչև 19.11.2023թ-ը

ՄԿՀԽ ՀԿ-ն «Արձագանք Քովիդ-19 համավարակին Շողակաթ համայնքում» ծրագրի շրջանակներում հայտարարում է Շողակաթ խոշորացված համայնքի Կրտսեր հոգեբանի ընտրության մրցույթ

 Կրտսեր հոգեբանի աշխատանքի հակիրճ նկարագիրը

Շողակաթ համայնքից թիմում կներգրավվի կրտսեր հոգեբան՝ աջակցության թիմի համար նախատեսված բոլոր պահանջվող պարտականություններն իրականացնելու համար։ Կրտսեր հոգեբանը կաշխատի ավագ հոգեբանի անմիջական վերահսկողությամբ և կօգնի համայնքի բնակիչներին հոգեբանական աջակցություն ստանալու հարցում՝ տրամադրելով նրանց տեղեկատվություն գործող թեժ գծի, ձևավորված աջակցության թիմի և այլ միջոցառումների մասին։ 

Կրտսեր հոգեբանի հիմնական գործառույթները

• Տրամադրել հոգեբանական խորհրդատվություն խոցելի խմբերի ներկայացուցիչներին, շահառուներին և/կամ նրանց ընտանիքի անդամներին Շողակաթ խոշորացված համայնքում ինչպես առցանց, այնպես էլ ոչ առցանց եղանակով

• Աջակցող թիմի անդամների հետ վարել ծրագրով նախատեսված թեժ գիծը՝ հոգեբանական խնդիրներին արձագանքելու համար

• Բացահայտել համայնքում առկա հոգեբանական խնդիրները, ավագ հոգեբանի հետ կազմակերպել անհատական խորհրդատվություններ, խմբային թերապիաներ՝ հաղթահարելու COVID-19-ի բացասական ազդեցությունները, անձնային խնդիրները՝ խթանելով նրանց անձնական աճը

• Իրականացնել աշխատանքային անհրաժեշտությունից բխող այլ պարտականություններ։

Պահանջներ կրտսեր հոգեբանին.

• Բարձրագույն կրթություն, կամ առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ և միջին մասնագիտական կրթություն, 

• Մասնագիտական հմտությունների տիրապետում,  

• Հոգեբանության հիմունքների իմացություն,                                                        

• Թիմում աշխատելու պատրաստակամություն և ունակություն:

Հայտերի ներկայացման կարգը

Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել ինքնակենսագրական (CV) kananc7@gmail.com էլեկտրոնային հասցեին մինչև 2022թ. հունվարի 15-ը՝ վերնագրում նշելով՝ «Կրտսեր հոգեբան» անվանումը կամ ներկայացնել ՄԿՀԽ ՀԿ-ի գրասենյակ՝ ք․ Մարտունի, Կամոյի 17: Ժամկետից ուշ ստացված հայտերը ՉԵՆ ԴԻՏԱՐԿՎԻ: Ընտրված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել ծառայությունների մատուցման համապատասխան պայմանագիր: 

 Կազմակերպության մասին. 

«Մարտունու կանանց համայնքային խորհուրդ»-ը Գեղարքունիքի մարզի առաջատար հասարակական կազմակերպություններից է, որը նպատակ ունի նպաստել համայնքների տնտեսական, մշակութային, սոցիալական խնդիրների արդյունավետ լուծմանը ՝ այդ գործընթացներում կարևորելով բնակչության անմիջական ներգրավվածությունը։ Կազմակերպությունը գործունեություն է ծավալում հիմնականում առողջապահության, բնապահպանության, սոցիալական և համայնքային զարգացման ոլորտներում։ 

Կոնտակտներ