Հայտարարություն. ավագ սոցիալական աշխատող

Աշխատանքի անվանումը՝ Ավագ սոցիալական աշխատող
Կազմակերպությունը՝ «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ
Աշխատանքի ժամանակահատվածը՝ 01.03.2022թ-ից մինչև 19.11.2023թ-ը։
ՄԿՀԽ ՀԿ-ն «Արձագանք Քովիդ-19 համավարակին Շողակաթ համայնքում» ծրագրի շրջանակներում հայտարարում է Ավագ սոցիալական աշխատողի ընտրության մրցույթ:
Ավագ սոցիալական աշխատողի աշխատանքի հակիրճ նկարագիրը․
Ավագ սոց․աշխատողր թիմում կներգրավվի թիմին մասնագիտական աջակցություն ցուցաբերելու, ինչպես նաև աջակցության կարիք ունեցող անհատներին/խմբերին ծառայություններ մատուցելու համար:
Ավագ սոց․աշխատողը աջակցող թիմի մյուս անդամների հետ ըստ անհրաժեշտության կկազմակերպի խմբային թերապիաներ, հանդիպումներ, քննարկումներ՝ հասկանալու համայնքի բնակիչների հրատապ խնդիրները, օգնելու բարելավել նրանց կյանքը։
Ավագ սոցիալական աշխատողի հիմնական գործառույթները․
• Սոցիալական դեպքերի կառավարում և փաստաթղթավորում,
• Շահառուների համար անհրաժեշտ տեղեկատվական նյութերի պատրաստում և տրամադրում,
• Սոցիալական հետազոտությունների իրականացում, կարիքների գնահատում, դեպքերի ուսումնասիրություններ, զեկույցների պատրաստում,
• Մասնակցություն աջակցող թիմի գործունեության զարգացմանը, սոցիալական ծրագրերի պլանավորմանը և մշակմանը« հաշվի առնելով խոցելի խմբերի կարիքներն ու առանձնահատկությունները
• Սոցիալական խորհրտադվության տրամադրում թեժ գծի միջոցով
• Աշխատանքային անհրաժեշտությունից բխող այլ պարտականությունների իրականացում
Պահանջներ Ավագ սոցիալական աշխատողին.
• Բարձրագույն կրթության առկայություն (բակալավրի կամ մագիստրոսի աստիճան). գերադասելի է՝ Սոցիալական աշխատողի որակավորմամբ,
• Սոցիալական աշխատանքի՝ նվազագույնը 1 տարվա աշխատանքային փորձ,
• Խոցելի խմբերի հետ աշխատելու ունակություններ,
• Ծրագրի շահագրգիռ կողմերի հետ համագործակցելու, թիմում աշխատելու հմտություններ,
• Հայերենի և ռուսերենի գերազանց իմացություն (անգլերենի տիրապետումը ցանկալի է),
• Պատասխանատվության զգացում։
Հայտերի ներկայացման կարգը
Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել ինքնակենսագրական (CV) kananc7@gmail.com էլեկտրոնային հասցեին մինչև 2022թ. հունվարի 15-ը՝ վերնագրում նշելով՝ «Ավագ սոցիալական աշխատող» անվանումը կամ ներկայացնել ՄԿՀԽ ՀԿ-ի գրասենյակ՝ ք․ Մարտունի, Կամոյի 17: Ժամկետից ուշ ստացված հայտերը ՉԵՆ ԴԻՏԱՐԿՎԻ: Ընտրված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել ծառայությունների մատուցման համապատասխան պայմանագիր:
Կազմակերպության մասին.
«Մարտունու կանանց համայնքային խորհուրդ»-ը Գեղարքունիքի մարզի առաջատար հասարակական կազմակերպություններից է, որը նպատակ ունի նպաստել համայնքների տնտեսական, մշակութային, սոցիալական խնդիրների արդյունավետ լուծմանը ՝ այդ գործընթացներում կարևորելով բնակչության անմիջական ներգրավվածությունը։ Կազմակերպությունը գործունեություն է ծավալում հիմնականում առողջապահության, բնապահպանության, սոցիալական և համայնքային զարգացման ոլորտներում։
Կոնտակտներ
- +37494211396
- Kananc7@gmail.com
- martunicenter.am/
- Գեղարքունիք, Մարտունի, Պռոշյան 8