Հայտարարություն. Ավագ հոգեբան

23 декабря, 2021

Աշխատանքի անվանումը՝ Ավագ հոգեբան

Կազմակերպությունը՝ «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ

Աշխատանքի ժամանակահատվածը՝ 01.03.2022թ-ից մինչև 19.11.2023թ-ը:

ՄԿՀԽ ՀԿ-ն «Արձագանք Քովիդ-19 համավարակին Շողակաթ համայնքում» ծրագրի շրջանակներում հայտարարում է Ավագ հոգեբանի ընտրության մրցույթ:

 Ավագ հոգեբանի աշխատանքի հակիրճ նկարագիրը 

Ավագ հոգեբանը թիմում կներգրավվի խոցելի խմբերին մասնագիտական հոգեբանական աջակցության տրամադրելու համար։ Ավագ հոգեբանը՝ ըստ անհրաժեշտության համայնքում խոցելի խմբերի հետ կկազմակերպի խմբային թերապիաներ և սեմինարներ՝ ստեղծելով մի միջավայր, որտեղ նրանք կարող են ազատ, անկաշկանդ կիսվել իրենց խնդիրների մասին, արտահայտել իրենց մտքերն ու զգացմունքները։ 

 Ավագ հոգեբանի հիմնական գործառույթները 

• Շահառուների հետ հոգեբանական աշխատանքների իրականացում

• Տարբեր պրոֆիլների և նպատակների հոգեբանական ախտորոշում

• Համապատասխան փաստատղթերի կազմում և լրացում

• Մասնակցություն աջակցող թիմի գործունեության զարգացմանը, հոգեբանական ծրագրերի պլանավորմանը և մշակմանը` հաշվի առնելով խոցելի խմբերի կարիքներն ու առանձնահատկությունները

• Հոգեբանական խորհրտադվության տրամադրում թեժ գծի միջոցով

• Հոգեբանական սեմինարների, թերապիաների կազմակերպում, վարում

•Աշխատանքային անհրաժեշտությունից բխող այլ պարտականությունների իրականացում 

Պահանջներ Ավագ հոգեբանին. 

• Բարձրագույն կրթության առկայություն (բակալավրի կամ մագիստրոսի աստիճան)․ գերադասելի է հոգեբանի որակավորմամբ,

 • Խոցելի խմբերի հետ շփվելու և աշխատելու ունակություններ, 

• Անհատական և խմբային հանդիպումներ իրականացնելու, խորհրդատվություն տրամադրելու կարողություն,

• Ծրագրի շահագրգիռ կողմերի հետ համագործակցելու, թիմում աշխատելու հմտություններ,

• Հայերենի և ռուսերենի գերազանց իմացություն (անգլերենի տիրապետումը ցանկալի է),

• Պատասխանատվության զգացում։

 Հայտերի ներկայացման կարգը

Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել ինքնակենսագրական (CV) kananc7@gmail.com էլեկտրոնային հասցեին մինչև 2022թ. հունվարի 15-ը՝ վերնագրում նշելով՝ «Ավագ հոգեբան» անվանումը կամ ներկայացնել ՄԿՀԽ ՀԿ-ի գրասենյակ՝ ք․ Մարտունի, Կամոյի 17: Ժամկետից ուշ ստացված հայտերը ՉԵՆ ԴԻՏԱՐԿՎԻ: Ընտրված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել ծառայությունների մատուցման համապատասխան պայմանագիր: 

 Կազմակերպության մասին. 

«Մարտունու կանանց համայնքային խորհուրդ»-ը Գեղարքունիքի մարզի առաջատար հասարակական կազմակերպություններից է, որը նպատակ ունի նպաստել համայնքների տնտեսական, մշակութային, սոցիալական խնդիրների արդյունավետ լուծմանը ՝ այդ գործընթացներում կարևորելով բնակչության անմիջական ներգրավվածությունը։ Կազմակերպությունը գործունեություն է ծավալում հիմնականում առողջապահության, բնապահպանության, սոցիալական և համայնքային զարգացման ոլորտներում։ 

Կոնտակտներ