Համայնքային մշտադիտարկողների հավաք

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Ներգրավված լինել համայնքային կյանքում,
- Հետևել դպրոցում իրականացվող շինարարական աշխատանքներին,
- Պահպանել տեխնիկական անվտանգության կանոնները շինարարական հրապարակում
- Ուսումնասիրել նախագիծը և շինարարական ընթացքին առնչվող փաստաթղթերը
- Վեր հանել հնարավոր խնդիրները՝ կապված շինարարական աշխատանքների հետ
- Մասնակցել Համատեղ աշխատանքային խմբի հանդիպումներին, որտեղ քննարկվելու են վերհանված խնդիրները և համապատասխան որոշումներ են կայացվելու տեղական ինքնակառավարման մարմինի, տարածաշրջանային կառավարման մարմինի, դպրոցի ադմինիստրացիայի և այլ շահագրգիռ կողմերի ու շահառուների հետ (բնակիչներ, ծնողներ, աշակերտներ և այլն)
ՄՈՆԻՏՈՐԻ ՊՐՈՖԻԼ
Որպես ներառական կազմակերպություն՝ մենք խրախուսում ենք բոլոր նրանց, ովքեր
- հետաքրքրված են
- արժևորում են բազմազանությունը
- ունեն տարբեր փորձ և հմտություններ
- պատասխանատու են
- տիրապետում են հաղորդակցման հմտություններին
- թիմում աշխատելու և համագործակցելու ունակություն ունեն
- 13 տարեկանից բարձր են (ծնող, շրջանավարտ, դպրոցական, ուսուցիչ, համայնքի կամ մարզի բնակիչ):
ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐ
- Մշտադիտարկում իրականացնելու փորձ
- Գիտելիքների, կարողությունների և հմտությունների զարգացում (տեղական
ինքնակառավարման, ինտերնետ տեխնոլոգիաների, հաղորդակցության և այլ
ոլորտներում) - Ակտիվ մասնակցություն համայնքային կյանքում, համայնքի զարգացմանն
ուղղված ծրագրերում, որոշումների կայացման գործընթացում - Ճանաչում համայնքի բնակիչների, ՏԻՄ-ի շրջանում:
ՈՎՔԵՐ ՉԵՆ ԿԱՐՈՂ ԴԻՄԵԼ
- Գավառի թիվ 2 միջ դպրոցի ադմինիստրացիայի հետ փոխկապակցված անձիք
- Գավառի թիվ 2 միջ դպրոցում շինարարություն իրականացնող շինարարական կազմակերպության, շինարարների հետ փոխկապակցված անձիք
- Պետական կառավարման համակարգի (մարզպետարան, քաղաքապետարան) աշխատակիցներ:
Ծրագրին մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ։
Դիմել կարող եք լրացնելով հայտադիմումը
Դիմելու վերջնաժամկետ՝ մարտի 25,
Հարցերի դեպքում դիմեք «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ,
Հասցե՝ ք․ Մարտունի, Պռոշյան 8,
Հեռ․՝ +37491700245,
էլ․ հասցե՝ kananc7@gmail.com ,
web` martunicenter.am
