Համայնքային զարգացում

27 января, 2015

Համայնքային զարգացման ծրագրերի միջոցով ՄԿՀԽ ՀԿ–ն քայլեր է անում ՏԻՄ–երի հետ համագործակցության, համայնքային ռազմավարական ծրագրերի մշակաման, կարիքի գնահատման, սոցիալական խնդիրներին լուծումներ տալու ուղղությամբ:

  • «Տեղական հIMG_2352արկերը՝ համայնքային բավարար ծառայությունների նախապայման» ծրագրի շնորհիվ կազմակերպությունն իրազեկել է Գեղարքունիքի, Լոռու և Շիրակի մարզերի  բնակիչներին տեղական հարկերի ապառքների, տույժերից ու տուգանքներից ազատելու վերաբերյալ կառավարության որոշման մասին, դրա ուղղակի ազդեցությունը բնակչության համար, վճարված հարկերի և համայնքային զարգացմանը միտված ծրագրերի իրականացման միջև գործող ուղղակի կապը։
  • «Մասնակցենք, վերահսկենք, համագործակցենք» ծրագրով ՀԿ–ն  Մարտունի Photo0307քաղաքի բնակչության շրջանում հարցումների միջոցով կատարել է համայնքային կարիքի գնահատում, որոշել առաջնահերթությունները, դրանք ներկայացրել ՏԻՄ–ին և բիզնես սեկտորին։ Կարիքի բավարարմանն ուղղված ծրագրեր իրականացնելու համար կազմակերպել է համապատասխան ուսուցումներ, քննարկումներ։
  • «Կենսապայմանների բարելավման և սոցիալական աջակցության» ծրագրի միջոցով կազմակերպությունը Վարդենիսի տարածաշրջանի փախստաբնակ համայնքներում Digital Cameraկրթության, առողջապահության, կյանքի որակի բարելավման նպատակով ստեղծել է նախակրթարաններ, վերանորոգել է բուժկետեր, իրականացրել կրթական և առողջապահական թեմաներով տեղեկատվական և ուսուցողական դասընթացներ։
  • «Համայնքի անդամի ակտիվությունը` զարգացած համայնքի նախապայման» ծրագրի միջոցով ՀԿ-ն փորձել է բարձրացնել համայնքի անդամների ակտիվությունը՝ նրանց ներգրավելով ՏԻՄ–երի որոշումների կայացման գործընթացում: