«Համագործակցություն հանուն կայուն համայնքների»

28 марта, 2023

«Համագործակցություն հանուն կայուն համայնքների» ծրագիրն իրականացնում է «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ն ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսավորմամբ։ Ծրագրի նպատակն է աջակցել բնակչությանը հաղթահարել Քովիդ-19 համավարակի հետևանքները։ Այն իրականացվում է Ճամբարակ խոշորացված համայնքում։

2022 թվականին «Համագործակցություն հանուն կայուն համայնքների» ծրագիրը հազարավոր անձանց՝ այդ թվում վերջին ռազմական գործողությունների հետևանքով տեղահանված և տուժած ընտանիքներին տրամադրել է անհրաժեշտ աջակցություն։

Ծրագրի արդյունքներից մի քանիսը՝

  • 1․000 ընտանիք ստացել է փաթեթներ, որոնք ներառում էին հիգիենայի պարագաներ և չոր սնունդ։
  • 271 մարդ, այդ թվում 115 երեխա, ստացել է սոցիալական և հոգեբանական աջակցություն։
  • 500 դպրոցական ստացել է դպրոցական պարագաներ և գրենական պիտույքներ։
  • 5 համայնք ստացել է համակարգիչներ և տպիչներ՝ նախատեսված դպրոցների և վարչական կենտրոնների համար։
  • 442 ընտանիքի տրամադրվել է անհապաղ աջակցություն՝ սննդի փաթեթների և հիգիենիկ պարագաների տեսքով՝ անցած տարվա սեպտեմբերի ռազմական գործողություններից անմիջապես հետո։

Տևողությունը՝ 19.12.2022թ․-18.11.2025թ․

Շահառուները՝ Ճամբարակ համայնքի բնակիչներ

Ֆինանսավորումը՝ ԱՄՆ ՄԶԳ-ի։