«Հակամարտությունից տուժած տղաների և աղջիկների հիմնական և կրթական կարիքների բավարարում Հայաստանում» դրամաշնորհային ծրագիր

31 марта, 2021

Save the Children-ի կողմից ֆինանսավորվող «Հակամարտությունից տուժած տղաների և աղջիկների հիմնական և կրթական կարիքների բավարարում Հայաստանում» դրամաշնորհային ծրագրի շրջանակում «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ն Գեղարքունիքի մարզի Սևանի, Գավառի, Մարտունու և Վարդենիսի տարածաշրջանների քաղաքային և գյուղական համայնքներում բնակվող արցախցի ընտանիքիներին տրամադրեց հիգիենիկ պարագաների, հագուստի, և նորածինների համար նախատեսված փաթեթներ, պայուսակներ և գրենական պիտույքներ:

Ծրագրի փափեթները տրամադրվել են մարզում բնակվող երկու և ավել երեխաներ ունեցող արցախցի ընտանիքներին՝ ՀԿ-ի սոցիալական աշխատողների կողմից նախապես իրականացրած կարիքի գնահատման հիման վրա։

«Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ն ծրագիրն իրականացվում է ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի և համայնքապետարանների հետ համագործակցությամբ։