ՀԱԲ 2015 Մարտունի
Այս ծրագիրը նպաստում էր Գեղարքունիքի մարզում Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին համապատասխան մտածելակերպի ձևավորմանը՝ գիտելիքի և իրազեկման ավելացման, գործնականում դրանց իրականացման հմտությունների ձևավորման միջոցով:
ՀԱԲ 2015 ծրագրով Գեղարքունիքի մարզի ՀԱԲ կենտրոնում (ՄԿՀԽ ՀԿ գրասենյակում) ստեղծվել էր «Քաղաքացիական իրազեկության դպրոց», որտեղ մարդու ունիվերսալ իրավունքների և հիմնարար ազատությունների մասին գիտելիք էին ստանում շուրջ 400 մարդ: Միևնույն ժամանակ ծրագիրը նպաստում էր, որպեսզի գյուղական համայնքներում ձևավորվի ժողովրդավարական արժեքների մասին համապատասխան մտածելակերպ և ՏԻՄ ընտրություններին բնակչությունն ապահովի ակտիվ մասնակցություն:
Տևողությունը՝ 15.01.2015թ․ — 14.01.2016թ․
Շահառուները՝ Մարտունու տարածաշրջանի բնակիչներ։
Ֆինանսավորումը՝ Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան–ի։