«Կոռուպցիան և նրա դրսևորումները» դասընթացի թեման էր

Ավելի շատ նկարներ
Ի՞նչ է կոռուպցիան, որո՞նք են դրա դրսևորումները, պատճառներն ու հետևանքները: Այս թեմաները հոկտեմբերի 13-ին «Մարտունու կանանց համայնաքային խորհուրդ» ՀԿ–ի Ինֆոտուն սրահում անցկացված դասընթացի առանցքում էին: Հանդիպմանը մասնակցեց 30-ից ավելի մարդ՝ ՀԱԲ ծրագրի մարզային համագործակից կազմակերպությունների ներկայացուցիչներ, տարբեր համայնքների ակտիվ անդամներ, ծրագրի շահառուներ: Թեմաների ներկայացման, դրանց քննարկման և դասընթացն անցկացնելու համար հրավիրվել էին ԹԻՀԿ իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը և ծրագրի մասնագետ Տաթևիկ Բարսեղյանը։
Թե որքան լավ յուրացվեց տեսական գիտելիքը, բանախոսները պարզեցին գործնական աշխատանքի միջոցով. մասնակիցները ներկայացրին կոռուպցիայի օրինակներ, ապա փորձեցին դասակարգել դրանք: Իսկ ըստ դասակարգման կոռուպցիայի ձևերն են շորթումը, կաշառակերությունն ու կաշառատվությունը, հակամրցակցային գործունեությունը, նեպոտիզմը (ընտանեկան կապերի շահագործում), կլիենտիզմը, յուրացումը և հափշտակությունը, պետության զավթումը։
Դասընթացն իրականացվում էր «ՀԱԲ–2015» ծրագրի շրջանակներում:
Ամբողջական հոդվածը կարդացեք այստեղ։