Կենսապայմանների բարելավում և սոցիալական աջակցություն

30 сентября, 2011

IMG_0261«Կենսապայմանների բարելավում և սոցիալական աջակցություն» ծրագրի նպատակն էր Վարդենիսի փախստականներով բնակեցված 5 համայնքներում բարելավել և զարգացնել առողջապահական, կրթական և սոցիալ–տնտեսական ծառայությունների որակը, բարձրացնել համայնքի բնակիչների գիտելիքներն, ընկալումներն ու սովորությունները սոցիալ–տնտեական ծառայությունների վերաբերյալ:

Ծրագրի շրջանակում ՀԿ-ն Գեղարքունիքի մարզի 3 գյուղում վերանորոգել ու կահավորել է նախադպրոցական սենյակներ, վերապատրաստել ուսուցիչների, ովքեր եռամսյա նախադպրոցական կրթության միջոցով փորձել են հեշտացնել երեխաների մուտքը դպրոցներ: Մարզի 5 գյուղին կազմակերպությունը տրամադրել է առողջապահական փաթեթներ, համայնքներում անցկացրել է բուժսպասարկող անձնակազմի վերապատրաստման դասընթացներ: Թիրախ համայնքներում իրականացվել են վերանորոգման աշխատանքներ՝ ներգրավելով համայնքի անդամներին։ Աջակցություն է ստացել ՏԻՄ–ը՝ ֆինանսական մեխանիզմները վեր հանելու և փախստական ընտանիքներին աջակցություն ցուցաբերլու համար, ՏԻՄ–ի և ՀԿ–ների հետ ծավալվել են համատեղ աշխատանքներ՝ փախստականների կրթության և առողջապահությանն ուղղված քաղաքականություն մշակելու համար։

 

Տևողությունը՝  01.11. 2010թ․– 30.09.2011թ․։

Շահառուները՝   Գեղամասար, Ավազան, Արփունք, Փ․ Մասրիկ, Կախակն համայնքների բնակչությունը։

Ֆինանսավորումը՝ Սեյվ Դը Չիլդրեն  Հայաստան–ի։