Կանանց աջակցման կենտրոն Գեղարքունիքի մարզում

28 марта, 2023

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ֆինանսավորմամբ «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» հասարակական կազմակերպությունն իրականացնում է «Ընտանիքում բռնության ենթարկված անձանց աջակցության կենտրոնների ծառայություններ» ծրագիրը, որի նպատակն է նպաստել Գեղարքունիքի մարզում ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության, նրանց հզորացմանը և ներդաշնակ ու համերաշխ ընտանեկան հարաբերությունների ձևավորմանը։

«Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» հասարակական կազմակերպությունը 2020 թվականից հանդիսանալով կանանց աջակցման կենտրոն Գեղարքունիքի մարզում, իր այս առաքելության շրջանակներում մարզում սոցիալական, հոգեբանական, իրավաբանական խորհրդատվության ծառայություններ է մատուցել ավելի քան 300 շահառուի։ Կենտրոնի շահառուները բռնության ենթարկված կանայք են, ովքեր հայտնվել են կյանքի դժվարին իրավիճակում։

  Ծրագրով նախատեսվում է մասնավորապես՝

  • Բնակչությանն իրազեկել  աջակցման կենտրոնի գործունեության և մատուցվող ծառայությունների մասին
  • Զոհերի համար հնարավորություն  ստեղծել ստանալու անվճար սոցիալ-վերականգնողական, հոգեբանական, իրավաբանական աջակցություն
  •   Զոհերի կյանքին և առողջությանը վտանգ սպառնալու դեպքում կատարել  ուղղորդումներ   ապաստարան կամ այլ  կառուցներ։
  •  Նպաստել մասնագիտական նոր հմտությոնների ձեռքներմանը, կանանց տնտեսական անկախությանը։  
  • Իրականացնել միջնորդություններ միանվագ դրամական աջակցություն ստանալուն
  • Ի շահ զոհերի համագործակցություն պետական և ոչ պետական կառույցների հետ
  • Ընտանիքի հաշտեցման գործընթացի  իրականացում։

Կենտրոնը  մարզում գործող երկու  ՝ Մարտունու և Գավառի կենտրոնների աշխատակիցնների միջոցով տրամադրում է ծառայություններ ՀՀ   Գեղարքունիքի մարզի  քաղաքային և  գյուղական համայնքների ընտանեկան բռնության ենթարկված  անձանց։

Ծրագիրը աջակցելու է բռնության ենթարկված կանանց տնտեսական հզորացմանը, որոնցից լավագույն բիզնես ծրագիր ներկայացրած կանայք մրցութային կարգով կստանան խրախուսական նյութեր/ սարքավորումներ/ պարագաներ։

Ծրագրի իրազեկման աշխատանքների շնորհիվ սոցիալական հարթակներում շուրջ 300 կանանց կպատմվի ծրագրի առաջնային շահառուների հաջողությունների մասին և կխրախուսվի տնտեսական անկախությունն ու հզորացումը։

Կանանց աջակցման կենտրոնի հեռախոսահամարներն են՝

(+374) 94876502

(+374) 94876505