Խտրականություն ընտանիքում

15 сентября, 2021

         Հայաստանի Հանրապետությունում դարեր շարունակ ընտանիքը մարդկային կյանքի կարևորագույն ինստիտուտն է եղել, ու շարունակում է լինել: Ընտանիքում է, որ մենք ստանում ենք դաստիարակություն, սեր, ջերմություն և ընտանիքում է, որ մեզ պաշտպանված ենք զգում: Սակայն ընտանիքում բացի սիրուց, հոգատարությունից, հաճախ նաև կարող ենք զգալ ցավ, դժբախտություն: Շատ դեպքերում ընտանիքում պաշտպանություն ստանալու փոխարեն, մարդիկ պաշտպանվում են հենց  ընտանիքից, ընտանիքի որևէ անդամից: Եվ դրա պատճառ կարող է լինել օրինակ ընտանեկան բռնությունը:         
Ընտանեկան բռնությունը ավելի լայն տերմին է, որը վերաբերում է ընտանիքի անդամների միջև բռնությանը, որը կարող է ներառել ներկա կամ նախկին զույգերի միջև բռնություն, ինչպես նաև ծնողի և երեխայի, եղբայրների և քույրերի միջև բռնություն և այլն
[1]:          
Վերոնշյալ սահմանումից պարզ է դառնում, որ ընտանեկան բռնությունը կարող է իր մեջ ներառել թե՛ սեռական, թե՛ հոգբանական, թե՛ ֆիզիկական բռնություն, թե՛ տնտեսական: Ու նաև հասկացանք, որ ընտանիքի ցանկացած անդամ կարող է դառնալ ընտանեկան բռնության զոհ:           


      Ինչպես գիտենք կինը իր սեռի պատճառով շատ մեծ խտրականության զոհ է դառնում հասարակությունում, և հետևաբար կարող ենք փաստել, որ ընտանիքում նա նույնպես կարող է խտրականացվել, դառնալ ընտանեկան բռնության զոհ:       
        Եթե փորձենք ներկայացնել հայաստանյան, մասնավորապես Գեղարքունիքի մարզում առկա իրավիճակը կապված ընտանիքում կնոջ խտրականացման, բռնության հետ, ապա, նախ մեր առօրյա կյանքը, անցյալը ուսումնասիրելով, կարող ենք ասել, որ կնոջ դերը առաջ և հիմա շատ մեծ փոփոխություն է կրել, սակայն, իհարկե, պահպանվել են կնոջ նկատմամբ հին մոտեցումները, որոնք եկել են հայրիշխանական, ավանդական կարծրատիպերից:           
Իհարկե ամբողջական պատկերը ստանալու համար պետք է ավելի հաճախ ուսումնասիրություններ իրականացվեն, սակայն տվյալները շուտ-շուտ չեն թարմացվում, ու հաճախ այս թեմային ուշադրություն չեն դարձնում: Շատ դեպքերում էլ բռնության այդ տեսակը լատենտ վիճակում է գտնվում, այսինքն ընտանիքի սահմաններից դուրս չի գալիս, որը նույնպես շատ ցավալի է:        
            Այսպիսով հասկանում ենք, որ կնոջ նկատմամբ ընտանեկան բռնություններին նախ պետք է արձագանքի հենց կինը, դա հանի ընտանիքի սահմաններից դուրս, որ իրեն կարողանան աջակցություն ցուցաբերել՝ իհարկե այդ ամենը իրականացնելով իրավական ակտերի շրջանակում:           
            Եկե՛ք բոլորս մեզ համարենք համար առաջին պատասախանատուն բռնության դեպքերը վեր հանելու և դրանց արագ լուծում տալու համար…            


[1] A definition of domestic and family violence

(https://www.missionaustralia.com.au/what-we-do/children-youth-families-and-communities/domestic-family-violence

Նյութը պատրաստվել է Եվրոպայի Խորհրդի ֆինանսավորմամբ «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Գեղարքունիքի մարզն՝ առանց ընտանեկան բռնության» ծրագրի շրջանակներում։