Ինֆոտունը հյուրընկալվել էր Մարտունու թիվ 2 հիմնական դպրոցում
«Մարտունի ինֆոտան» շրջանակներում շարունակվում են արտագնա արագացված դասընթացները ակտիվ խմբերի համար։
Նոյեմբերի 3-ին անցկացվեց հանդիպում–դասընթաց Մարտունի քաղաքի թիվ 2 հիմնական դպրոցի ուսուցիչների և բարձր դասարանների աշակերտների համար։
Դասընթացի 15 մասնակիցներին բանախոսը ծանոթացրեց «Մարտունի ինֆոտան» գործունեության, նպատակների և առցանց ռեսուրսների հետ, ապա լսարանի կարիքներից ելնելով, թվարկվեցին մեդիայի զարգացման փուլերը՝ տարբերակելով տեսակները և առանձնահատկությունները։ Խմբային աշխատանքի միջոցով դասընթացի մասնակիցները դուրս գրեցին հայաստանյան՝ իրենց ծանոթ ռադիո և հեռուստաալիքները, թերթերը և ինտերնետային լրատվական կայքերը՝ փորձելով առանձնացնել յուրաքանչյուր մեդայի առավելությունները և թերությունները։