Ինստիտուցիոնալ զարգացում
Ինստիտուցիոնալ զարգացման ծրագրերի միջոցով ՄԿՀԽ ՀԿ–ն փորձում է զարգացնել թե՛ իր, թե՛ մարզային քաղաքացիական հասարակական կազմակերպությունների կարողությունները՝ փորձագիտական խորհրդատվությունների և այլ ծառայությունների ու ռեսուրսների տրամադրման միջոցով:
- «ՀԿ ԴԵՊՈ Հասարակական կազմակերպությունների զարգացման»
կոնսորցիումային ծրագրի շրջանակում ՄԿՀԽ-ն կարողությունների հզորացման ծառայություններ է տրամադրում տեղական ՔՀԿ-ներիի: Նպատակն է նրանց դարձնել մի կողմից արդյունավետ դերակատարներ առավել մասնակցային, բարգավաճ և կառավարման արդյունավետ համակարգեր ունեցող հայաստանյան հասարակության կառուցման գործում, մյուս կողմից՝ արդյունավետ պոտենցիալ գործընկեր-կազմակերպություններ ԱՄՆ ՄԶԳ/Հայաստանի համար:
- «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ ՀԿ-ի
ինստիտուցիոնալ կարողությունների զարգացում» ծրագրի շրջանակում կազմակերպության համար փորձագետների մասնակցությամբ անցկացվել են դասընթացներ: ՀԿ-ի կարողությունների ճշգրիտ գնահատման և փորձագիտական խորհրդատվության արդյունքում մշակվել ու գործարկվել են կազմակերպության մի շարք փաստաթղթեր: