«Իղձ» սոցիալական ձեռնարկության դժվարությունը ապրանքի իրացումն է. hetq.am
hetq.am-ը գրում է՝ «Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի «Իղձ» սոցիալական ձեռնարկությունը ստեղծվել է 2014թ. ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ, “Save the children” («Սեյվ դը չիլդրեն») կազմակերպության «Հաշմանդամություն ունեցող անձանց կյանքի բարելավում զբաղվածության միջոցով» (LIFE) ծրագրի շրջանակներում: Ծրագրի շահառուն է «Մարտունու Կանանց համայնքային խորհուրդ» հ/կ-ն:
Սոցիալական ձեռնարկությունում գործում են կարի արտադրամասը եւ տպարանը: Թողարկում են տրիկոտաժե հագուսըներ՝ շապիկներ, նորածինների հագուստ՝ հայատառ գրություններով, ասեղնագործ սփռոցներ, նաեւ՝ վերջին զանգի հագուստների պատվերներ են կատարել:
«Մենք հիմա աշխատում ենք 30% արտադրական ծավալով: Մեր ամենամեծ դժվարությունը իրացումն է, հիմնականում ցրելով ենք իրացնում: Պատվերներ քիչ ենք ունենում: Մեր արտադրանքի գները մատչելի են, օրինակ՝ թեւերով 36 չափի այս շապիկը 800 դրամ է, բայց շուկայում 1200 դրամից պակաս այսպիսի շապիկներ չեք գտնի: Սա ամենաբարձր խտության տրիկոտաժն է»,-հավաստիացրեց «Մարտունու Կանանց համայնքային խորհուրդ» հ/կ-ի ղեկավար Անահիտ Գեւորգյանը, ում խոսքով՝ պետությունը, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը, ինչպես նաեւ այլ կառույցներ պետք է աջակցեն ապրանքի իրացմանը:
Տիկին Գեւորգյանն ասում է, որ շուկայի ուսումնասիրություն են կատարել տարածաշրջանում եւ պարզել, որ Գեղարքունիքի մարզում կարի արտադրամաս եւ տպարան չկան:
«Մեր կարի արտադրամասը եւ տպարանը միակն են Գեղարքունիքի մարզում: Դրանք հագեցած են համապատասխան սարքավորումներով: Աշխատողներն արդեն վարպետացել են, մենք ամեն տեսակի հագուստ կարող ենք կարել: Լրացուցիչ պատվերներ ենք կատարում, մեր մեքենաների կեսն ազատ են: Գունավոր ցուցանակներ ենք տպագրում, նաեւ շապիկների ու կտորեղենի վրա ենք տպագրում¦,-նշեց Անահիտ Գեւորգյանը:
«Իղձ» սոցիալական ձեռնարկությունում աշխատում է հաշմանդամության տարբեր կարգ ունեցող 10 անձ:
«Մեր համակարգչային ձեւավորողը 1-ին խմբի հաշմանդամ է, 2 ոտքերը կորցրել է բանակում: Նաեւ թույլ լսողությամբ եւ խոսքի դժվարություն, ասթմա ունեցող աշխատողներ ունենք»»:
Նյութը ամբողջությամբ կարդացեք ԱՅՍՏԵՂ :