Ընտրվեցին «Մարտունի Երիտասարդական Բանկի» նոր անդամները

14 декабря, 2015
?

Գեղարքունիքի մարզի մոտ մեկ տասնյակ երիտասարդների հնարավորություն է տրվել աշխատել իրական փողեր հետ՝ հասակակիցներին տրամադրելով դրամաշնորհներ, որոնցով կփորձեն փոխել կյանքը մարզում։
Դեկտեմբերի 11–ը Մարտունու ակտիվ երիտասարդների համար նշանավորվեց «Մարտունի Երիտասարդական Բանկ» ծրագրի վերամեկնարկով։ Տարբեր համայնքներից շուրջ 20 երիտասարդ՝ 15-22 տարեկան, «Մարտունու կանանց համայնքային խորհորրդ» ՀԿ–ի «Ինֆոտուն» սրահում մասնակցեցին «Երիտասարդական բանկ» ծրագրի մեկնարկային հանդիպմանը։

«Եվրասիա համագործակցություն հիմնադրամի» կողմից իրականացող ծրագրի համակարգող Գայանե Մկրտչյանը հանդիպման ժամանակ ներկայացրեց «Երիտասարդական Բանկ» ծրագիրը և նրանում երիտասարդների դերը:

«Երիտասարկական Բանկը երիտասարդական–քաղաքացիական ակտիվության և առաջնորդության ծրագիր է, որի շրջանակներում տարբեր մարզերում ձևավորված և վերապատրաստված «երիտասարդական բանկ» կոչվող կոմիտեները 300-500 ԱՄՆ դոլորի սահմաններում փոքրամասշտաբ ծրագրեր են ֆինանսավորում իրենց հասակակից երիտասարդների համար, ինչպես նաև իրենք են իրականացնում կամավորական ծրագրեր՝ իրենց և ուրիշների կյանքում դրական փոփոխություններ ապահովելու համար»,– հանդիպման ժամանակ նշեց Մկրտչյանը։
Ծրագրի ներկայացմանը հաջորդեց անդամների հայտի լրացումը և նրանց հետ հարցազրույցների անցկացումը։
Հարցազրույցի արդյունքնում ընտրվեցին կոմիտեի անդմաները։
«Մենք արդեն գիտենք, որ «Երիտասարդական բանկի» կարգախոսն է «Երիտասարդները՝ երիտասարդների համար» և մեր աշխատանքով կփորձենք ակտիվացնել մեր հասակակիցներին, որպեսզի նրանք իրենց առօրյաում հանդիպող խնդիրներից բողոքելու փոխարեն այդ խնդիրնեը լուծելու նախաձեռնենություններով հանդես գան»,– ասաց Վարդենիկ համայնքից արդեն «Մարտունի Երիտասարդական Բանկի» անդամ Էդիտա Շահինյանը, հավելելով,– «լավ է, որ Երիտասարդական Բանկը խրախուսում է նաև բարեգործական նախաձեռնություններով հանդես գալ, միշտ ցանակցել եմ մայրության տոնին զինվորների մայրիկներին անակնկալ մատուցել, աշխատող կանայաք այդ ուշադրության միշտ արժանանում են համայնքապետի կամ այլոց կողմից, իսկ զինվոր տնային տնտեսուհի մայրերը՝ ոչ»։
Խոսելով մասկաիցների ընտրության վերաբերյալ՝ Տիգրան Բաղիշջանյանը, ով  ընտրող կազմում էր, իրրխոսխում նշեց․

«Հանդիպմանը մասնակից բոլոր երիտասարդներն էլ ունեն համապատասխան պոտենցիալն անդամագրվելու, ուղղակի որոշվեց երիտասարդների ընդհանուր կարողությունները բերել միջինի, նրանց մեջ կային ինչպես կայացած լիդերներ՝ համապատասխան գիտելիքներով, այնպես էլ դեռ տարիքային՝ բանկի շեմը չհասնողներ»։