«Ընտրական վարչարարության մարմինների կարողությունների ամրապնդում՝ ընտրական վեճերի լուծման գործընթացների բարելավման նպատակով» աշխատաժողով

13 февраля, 2017

«Ընտրական վարչարարության մարմինների կարողությունների ամրապնդում՝ ընտրական վեճերի լուծման գործընթացների բարելավման նպատակով» աշխատաժողով

Փետրվարի 10-ին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը Երևանում Բրիտանական դեսպանատան աջակցությամբ անցակցրեց «Ընտրական վարչարարության մարմինների կարողությունների ամրապնդում՝ ընտրական վեճերի լուծման գործընթացների բարելավման նպատակով» խորագրով աշխատաժողով` քաղաքական կուսակցությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների համար:

Հանդիպմանը հրավիրված էր ընտրական վեճերի լուծման հարցերով միջազգային փորձագետ Ջոն Հարդին Յանգը, ով իր ելույթում անդրադարձավ ընտրական վարչարարության հիմնական սկզբունքներին, բողոքարկման գործընթացներին, վեճերի լուծման արդյունավետության գնահատմանը:

Աշխատաժողովի նպատակն էր իրազեկել քաղաքական կուսակցությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին ընտրական վեճերի լուծման գործընթացների միջազգային փորձի վերաբերյալ:

Աշխատաժողովին մասնակցում էին ՄԿՀԽ ՀԿ–ի նախագահ Անահիտ Գևորգյանը, ՀԿ համակարգող Եղիազար Դավթյանը և ընտրական գործընթացներում կազմակերպությունից ներգրավված Գառնիկ Հարոյանը։