Ընտանեկան բռնության դեպքերը

9 сентября, 2021

Աշխարհում ընդհանուր ընտանիքների հաշվարկով, ըստ ՄԱԿի բնակչության հիմնադրամի վիճակագրական տվյալների, ընտանեկան բռնությունը կազմում է շուրջ 35% (միայն պաշտոնական տվյալներով): ՀՀում ընտանեկան բռնությունների խնդիրն ուշադրության կենտրոնում հայտնվեց դեռևս 2000-ական թթ.-ից՝ պայմանավորված ընտանիքում ամուսնու կողմից  կանանց, ծնողների կողմից երեխաների, երեխաների կողմից տարեց ծնողների և այլոց նկատմամբ իրականացվող բռնության դեպքերի օրըստօրե ավելացող քանակով:

Համաձայն 2000-ական թթ. ազգային վիճակագրական տվյալների՝ ընտանեկան բռնության գրանցված դեպքերը տարեկան չէին գերազանցում 800-ը[1] 2010-2017 թվականների ընթացքում մեր երկրում ընտանեկան բռնության հետևանքով սպանվել է առնվազն 50 կին։ Այս թվերն է մեջբերում «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի հաղորդակցման և արտաքին կապերի պատասխանատու Զարուհի Հովհաննիսյանը՝ հավելելով, որ Հայաստանում տարեկան գրանցվում է ընտանեկան բռնության 2000 դեպք։

Այսօր ՀՀ-ում գործում են ընտանեկան բռնության ենթարկված անձանց ծառայություններ մատուցող շատ կազմակերպություններ (Աջակցության կենտրոններ և ապաստարաններ)։ 2020 թվականի ընթացքում Գեղարքունիքի մարզի Մարտունի և Գավառ քաղաքներում գործող Կանանց աջակցման կենտրոնները, ունեցել են 105 շահառու։ Շահառուներին տրամադրվել է սոցիալական խորհրդատվություն և անհրաժեշտության դեպքում ուղորդվել են հոգեբանական և իրավաբանական  խորհրդատվության։ Անհրաժեշտության դեպքում նրանք ուղորդվել են  նաև ոստիկանություն, ԶՏԿ, մարզպետարան, ՍԱՏԳ։ Կանանց աջակցման կենտրոնների մասնագիտական թիմի խոսքով հաճախ նաև ոստիկանությունն է շահառուներին ուղորդում իրենց մոտ։ Ինչպես ներկայացնում են Գեղարքունիքի մարզային վարչության Մարտունու բաժնից՝ ՀՀ-ում ընտանեկան բռնության մասին օրենքի հաստատումը, որը ընդունվել է 2017թ. դեկտեմբերի 13-ին, նպաստել է բռնության ենթարկված անձանց մոտ ոստիկանության նկատմամբ վստահության մակարդակի բարձրացմանը և արդյունքում բռնության ենթարկված անձիք սկսել են ավելի հաճախ բարձրաձայնել բռնության դեպքերի մասին։

Նյութը պատրաստվել է Եվրոպայի Խորհրդի ֆինանսավորմամբ «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Գեղարքունիքի մարզն՝ առանց ընտանեկան բռնության» ծրագրի շրջանակներում։


[1]Տե՝ս՝Ընտանեկան բռնություն, վիճակագրություն, https://enlightngo.org/post/967: