Դրամաշնորհային հայտարարություն․ Մարտունի երիտասարդական բանկ

7 июля, 2017

Մարտունի երիտասարդական բանկը հրավիրում է Գեղարքունիքի մարզի 14-35 տարեկան երիտասարդներին համայնքային զարգացման իրենց նորարարական գաղափարներն ուղարկելու դրամաշնորհի մրցույթին:

Ծրագրերի թեմատիկ ուղղություններն են ՝

  • Համայնքային մասնակցություն
  • ՏԻՄ-երի հետ համագործակցություն և նրանց աշխատանքի հետ կապվածխնդիրների լուծում
  • Մշակութային, սոցիալական, կրթական գործողություններ՝ ուղղված խոշորացված համայքներիբնակավայրերի միջև կապերի ստեղծում

Մենք ակնկալում ենք ծրագրերի առաջարկներ, որոնք.

  • կիրագործվեն երիտասարդների կողմից
  • պարզ և իրատեսական են
  • արդյունավետ են ֆինանսական տեսակետից
  • կունենան դրական ազդեցություն երիտասարդների և համայնքի այլ անդամների կյանքում

Եթե Ձեր ծրագիրը պարունակի շինարարական ծախսեր, ապա նախապատվությունը կտրվի այն ծրագրերին, որտեղ այդ ծախսերը կկատարվեն համաֆինանսավորմամբ:

Տրամադրվող դրամաշնորհի առավելագույն գումարը՝ 90.000 դրամ:

Դիումների վերջնաժամկետը հուլիսի 31-ն է: Դիմումի ձևը կարող եք ներբեռնել Application Form_MYB:

Դիմումները կարող եք ուղարկել infomartuni@gmail.com հասցեով կամ բերել Մարտունու կանանց համայնքային խորհուրդ / Կամոյի 17/:

Ծրագրի մասին լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել Մարտունի երիտասարդական բանկ՝ Լիանա Հովհաննիսյանին՝ զանգահարելով 094 700285

Դրամաշնորհը տրամադրվում է ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող «Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը» (ՀաՄաՏեղ) ծրագրի շրջանակում: