Դասընթացի մասնակցության հայտարարություն
«Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ–ն հրավիրում է նոյեմբերի 7-8-ին մասնակցելու դասընթացների շարքի՝ «Տեղեկատվություն ստանալու իրավունք, խոսքի ազատություն», «Համայնքի կառավարաման գործընթացներին բնակչության մասնակցության ձևերը, Ավագանու գործառույթներ, ավագանու անդամի իրավունքները և պարտականությունները» և «ՏԻՄ ընտրությունները և համայնքի զարգացումը, ՏԻՄ լիազորություններ և հաշվետվողականություն» թեմաներով:
Երկօրյա դասընթացները կանցկացնի Լևոն Բարսեղյանը՝ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ-ի խորհրդի նախագահ։
1-ին օրը դասընթացը կանցկացվի ժամը 12։00–17։00-ը ՄԿՀԽ ՀԿ–ի «Ինֆոտուն» սրահում,
2-րդ օրը՝ 11։00–14։00–ը Վարդենիկ համայնքում «Համայնքի զարկերակ» ՀԿ–ի գրասենյակում։
Դասընթացները կազմակերպվում են «ՀԱԲ 2015 Մարտունի» ծրագրի շրջանակներում