Դասընթացի հայտարարություն․ Զորակոչիկների և զինծառայողների իրավունքներն ու պարտականությունները
2016թ. հունիսի 2-ին, ժամը՝ 12:00 — 14:00-ին, Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հրավիրում է զորակոչիկների, նրանց հարազատների, իրավաբանների և հետաքրքրված այլ անձանց մասնակցելու՝ «Մարդու իրավունքների հիմունքները, զորակոչիկների և զինծառայողների իրավունքներն ու պարտականությունները, զորակոչիկների իրավունքների պաշտպանությանն առնչվող իրավական կարգավորումները» թեմայով դասընթացի: Դասընթացը տեղի կունենա «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ում, հասցեն՝ ք․ Մարտունի, Կամոյի 17։
Դասընթացի ընթացքում մասնակիցներին կներկայացվեն զորակոչիկների և զինծառայողների իրավունքներն ու պարտականությունները, զորակոչիկների իրավունքների պաշտպանությանն առնչվող իրավական կարգավորումները, մասնավորապես. «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի դրույթներն առավել մատչելի ձևով, ինչպես նաև ՀՀ ՊՆ 410 Հրամանի դրույթները, որոնցով կարգավորում է զինծառայությանը պիտանիության հարցը: Անդրադարձ կարվի նաև զինծառայության ընթացքում զինծառայողների իրավունքների պաշտպանությանը և բողոքարկման մեխանիզմներին:
Անհրաժեշտության դեպքում զորակոչիկներին եւ նրանց հարազատներին դասընթացից հետո կտրամադրվի իրավաբանական խորհրդատվություն, կուսումնասիրվեն բժշկական փաստաթղթերը և կտրամադրվի համապատասխան եզրակացություն:
Դասընթացը կվարի՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Խաղաղասիրական ծրագրերի համակարգող Արմինե Սադիկյանը։
Նույն օրը Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակիիրավաբանը կտրամադրի անվճար իրավաբանական խորհրդատվություն:
Խորհրդատվության համար կարող են դիմել
- Զինծառայողներ, զորակոչիկներ և նրանց ընտանիքներ
- Ռազմագերիներ, անհայտ կորածներ, հակամարտություններից տուժածներ և նրանց ընտանիքներ
- Հոգեկան և մտավոր հաշմանդամություն ունեցող անձինք և նրանց ընտանիքներ
- Դատապարտյալներ, կալանավորներ և նրանց ընտանիքներ
- Թմրամիջոց գործածռողներ և նրանց ընտանիքներ
- Քրեական գործերում ներգրավված վկաներ, տուժածներ, կասկածյալներ, մեղադրյալներ և նրանց ընտանիքներ
- Քաղաքացիական և քաղաքական ակտիվիստներ
- Ընտրողներ, դիտորդներ
- Կրոնական փոքրամասնություններ
- Սոցիալապես խոցելի խմբեր
Դասընթացին մասնակցել ցանկացողներին խնդրում ենք նախապես գրանցվել: Գրանցվելու համար կարող եք դիմել ՄԿՀԽ–ի նախագահ Անահիտ Գևորգյանին՝ 094 2113 96 հեռ․ համարով։