«Գեղարքունիքի մարզն՝ առանց ընտանեկան բռնության»
«Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» հասարակական կազմակերպությունը 2021 թվականին իրականացրել է «Գեղարքունիքի մարզն՝ առանց ընտանեկան բռնության» ծրագիրը։ Այն ֆինանսավորվել է Եվրոպայի Խորհրդի կողմից։ Ծրագրի շրջանակում կազմակերպվել են տեղեկատվական հանդիպումներ Սևանի, Գավառի, Վարդենիսի, Ճամբարակի, Մարտունու տարածաշրջանների կանանց հետ՝ նպատակ ունենալով բարձրացնել նրանց իրազեկվածությունը իրենց իրավունքների վերաբերյալ։ Ծրագրի շրջանակում տպագրվել են տեղեկատվական բուկլետներ և բաժանվել են համայնքներում, նկարահանվել է տեղեկատվական հոլովակ և հեռարձակվել է Գեղարքունիքի մարզային հեռուստաընկերությամբ, հրապարակվել են հոդվածներ։ Ծրագրի շրջանակներում բռնության ենթարկված և սոցիալապես անապահով կանանց համար կազմակերպվել են կարուձևի անվճար դասընթացներ։
