Բնապահպանություն

30 января, 2015

Բնապահպանական թեմաներով տարաբնույթ միջոցառումների, ակցիաների, հանրային քննարկումների միջոցով ՄԿՀԽ ՀԿ–ն փորձում է բարձրացնել բնակչության իրազեկությունը և հասնել օրենսդրական դրական փոփոխությունների։

  • «Քաղաքացիական ակտիվություն և օրենք ընդդեմ սպառանալիքի» ծրագրի IMG_0497շրջանակում կազմակերպությունը ստեղծել է ծրագրի համախոհների կոալիցիա, որի միջոցով մշակել, հրապարակել և տարածել է տեղեկատվական
    թերթիկներ, քաղաքի մարդաշատ վայրերում փակցրել պաստառներ՝ «Պլաստիկ տարաների և պլաստիկի այրումը քաղցկեղի և այլ հիվանդությունների պատճառ», «Թունաքիմիկատների օգտագործման վնասները մեզ և Սևանին» բովանդակությամբ։ Նկարահանվել և տեղական ՀԸ-ով հեռարձակվել են սոցիալական գովազդներ՝ մարդու առողջության վրա պլաստիկի այրման բացասական ազդեցության մասին, կազմակերպվել է քայլարշավ–ֆլեշմոբեր խնդրներիի իրազեկման նպատակով, մշակվել և Մարտունու ավագանուDigital Camera հաստատմանն է ներկայացվել երկու նախագիծ՝ «Մարտունի քաղաքում աղբահանման կանոնների սահմանման և վերահսկման միջոցառումների մասին» և «Թունաքիմիկատների օրինական վաճառքի ու օգտագործման կանոնների ապահովմանն ուղղված միջոցառումների մասին»։