«Բնական պաշարների օգտագործում, սեփականության իրավունք, դրանց անօրինական շահագործում»

16 ноября, 2016

Նոյեմբերի 18–ին ժամը 11։00–ին «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ–ի «Մարտունի ինֆոտուն» սրահում կացկացնի   «Բնական պաշարների օգտագործում, սեփականության իրավունք, դրանց անօրինական շահագործում» թեմայով դասընթաց։

Դասընթացը վարելու է «Էկոլուր» բնապահպանական կայքի գլխավոր խմբագիր, բնապահպան   Վիկտորյա Բուռնազյան:  Դասընթացի օրակարագն է՝

1. Գեղարքունիքի մարզի և Սևանա լճի ավազանի հանքարդյունաբերության և ջրային պաշարների օգտագործման սոցիալական և էկոլոգիական ազդեցությունը
2. Ինչպես կարելի է պաշտպանել մարդու «կանաչ» իրավունքները հանքարդյունաբերության ոլորտում։
3. Պետության, հասարակության և բիզնեսի շահերը` կոնֆլիկտներ և հնարավոր լուծումներ հասարակության տեսակետից:
Մուտքը ազատ է, հարցերի դեպքում գրեք՝ infomartuni@gmail.com էլ․ հասցեին։