Բաց մրցույթի հայտարարություն


ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Գնումների կատարման մրցութային հանձնաժողովի՝
Ավտոմեքենայի գնման բաց մրցույթի
«Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» հասարակական կազմակերպությունը /ՄԿՀԽ ՀԿ/ ԱՄՆ ՄԶԳ կազմակերպության ֆինանսավորմամբ իրականացվող «Արձագանք Քովիդ-19 համավարակին Շողակաթ համայնքում» ծրագրի շրջանակներում հայտարարում է Ավտոմեքենայի գնման բաց մրցույթ, որին մասնակցելու պարտադիր պահանջներն են.
Պահանջներ մասնակցին
- Մասնակիցը պետք է գրանցված լինի որպես իրավաբանական անձ, կամ անհատ ձեռնարկատեր /Ա․Ձ․/:
- Մատակարարման աշխատանքների առնվազն 3 տարվա փորձառություն:
- Մասնակցելու իրավունք չունեն այն իրավաբանական անձինք, որոնք հայտը ներկայացնելու օրվա դրությամբ դատական կարգով ճանաչվել են սնանկ, ունեն ժամկետանց պարտքեր Հայաստանի Հանրապետության հարկային և պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով:
Մրցույթում հաղթող ճանաչված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել համապատասխան գնման պայմանագիր։
Ծրագիրը ազատված է ԱԱՀ-ից։
Մրցույթում հաղթող ճանաչված մասնակցին անհրաժեշտության դեպքում կտրվեն ԱԱՀ-ից ազատման տեղեկանքները։
Մասնակիցը՝ իր ցանկությամբ, կարող է դիմել բոլոր լոտերին, կամ ցանկացած լոտի։
Գնման ապրանքի անվանումները, քանակները և բնութագրերը, Մրցույթին մասնակցելու իրավունքի սահմանափակումները սահմանված են սույն հայտարարությանը կից Բաց մրցույթի կարգում:
Ավտոմեքենայի մոդելը և բնութագրերը սահմանված են սույն հայտարարությանը կից Ավտոմեքենայի բնութագիրը ֆայլում։
Մրցույթի անցկացման, հայտերի ներկայացման, հաղթողին որոշելու, ինչպես նաև մրցույթի ընթացակարգին վերաբերվող այլ գործընթացները նկարագրված են սույն հայտարարությանը կից տրամադրվող Բաց մրցույթի կարգում:
Հայտերն անհրաժեշտ է ներկայացնել սույն հայտարարության պահանջներին համապատասխան՝ ըստ կից Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկում սահմանված փաստաթղթերի:
Հայտերն անհրաժեշտ է ներկայացնել հայերեն լեզվով:
Մրցույթի հայտերը պետք է ներկայացնել «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ գրասենյակ փակ ծրարներով՝ սոսնձված և փակման տեղում կնքված:
«Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ն պատասխանատվություն չի կրում փոստով ուղարկված հայտերի` վերջնական ժամկետից ուշ, կամ բացված տեսքով, կամ վնասված փաթեթ ստանալու դեպքերում:
Ժամկետից ուշ ստացված կամ էլեկտրոնային եղանակով ուղարկված հայտերը ՉԵՆ ԲԱՑՎԻ ԵՎ ՉԵՆ ԴԻՏԱՐԿՎԻ:
Հայտերն ընդունվում են մինչև 2022թ-ի ապրիլի 10-ը ներառյալ, ամեն օր, ժամը 11-ից մինչև 17-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Հայտերի բացումը կկայանա 2022թ-ի ապրիլի 11-ին՝ ժամը 12:00-ին, «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ գրասենյակում (հասցե՝ ք. Մարտունի, Կամոյի 17):
Հավելյալ տեղեկությունների համար զանգահարել՝ (+374 94) 211396 հեռախոսահամարով, կամ գրել՝ kananc7@gmail.com էլ. փոստին:
Հայտի ձևաթուղթը, Բաց մրցույթի կարգը, Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և Ավտոմեքենայի բնութագիր կարող եք ներբեռնել՝ սեղմելով համապատասխան բառերի վրա։