Բարձրացնել անցորդների անվտանգությունը Հայաստանում

30 октября, 2018

IMG_2177Ծրագրի ընթացքում Հայաստանի չորս՝ Լոռի, Արմավիր, Վայոց Ձոր և Գեղարքունիք, մարզերում կազմակերպվել է տեղեկատվական հանդիպումներ, որոնց ժամանակ ներկայացվել է ճանապարհային անվտանգության հետ կապված խնդիրներ: Ներկայացվել են լուսանդրադարձիչներով հագուստի տեսականին, որը մոդելավորվում և կարվում է ՄԿՀԽ ՀԿ-ին կից գործող սոցիալական ձեռնարկությունում:

Վանաձոր, Արմավիր, Վայք և Մարտունի քաղաքներում կազմակերպված տեղեկատվական հանդիպումներին մասնակցել են ընդհանուր թվով 100 երիտասարդներ, ովքեր կրելով լուսանդրադարձիչներով հագուստ, քայլել են փողոցներով և տարածել տեղեկատվական թերթիկներ՝ բնակիչներին իրազեկելու համար ճանապարհային անվտանգերթևեկության կանոնների մասին՝ նպատակ ունենալով նվազեցնել հետիոտների մասնակցությամբ վթարների թվի կրճատմանը:։
Տևողությունը՝ 07.06.2018-01.11.2018
Շահառուները՝ հետիոտներ/անցորդներ, խոշոր ճանապարհներով պարբերաբար անցնող մարդիկ, այդ թվում՝ աշակերտներ, ուսուցիչներ, աշխատողներ:
Ֆինանսավորումը՝ ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության դեսպանատուն