Քաղաքացիական ակտիվություն գյուղական կանանց համար
Ծրագրի շրջանակում գյուղաբնակ կանանց ուսուցանվում էր սոցիալական երկխոսության հմտություններ, գիտելիք այլընտրանքային լրատվամիջոցների մասին: Նպատակն էր նրանց ներգրավել տեղական ինքնակառավարման մարմիններում, սոցիալական հարցերի լուծման գործընթացներում:
«Քաղաքացիական ակտիվություն գյուղական կանանց համար» ծրագրի շրջանակում ընտրված թիրախ համայնքներից 2-ական կին ներկայացուցիչ սկզբանական ժամանակներում մասնակցել են ՀԿ–ի կողմից իրականացվող դասընթացներին և վերապատրաստումներին, ինչից հետո իրենց համայնքներում ստեղծել են կանանց ակտիվ խմբեր (ԿԱԽ), նմանատիպ հանդիպումներ կազմակերպել իրենց համայնքներում։ Մասնակիցներից շատերը գրանցվել են Ինֆոտան բլոգում, որպես քաղ․ լրագրողներ, բացել հաշիվներ սոցիալական ցանցերում, ստացած գիտելիքների շնորհիվ բարձրաձայնել համայնքային կանանց խնդիրների մասին։
Տևողությունը՝ 01.06.2013թ․–01.03. 2014թ․
Շահառուները՝ Վերին Գետաշեն, Ներքին Գետաշեն, Լիճք, Ծովինար եւ Ձորագյուղ համայնքների ակտիվ կանայք:
Ֆինանսավորումը՝ ԱՄՆ դեսպանատան։