Ապահով աշխատանքի հնարավորություն ՀՈւԱ–ների համար

6 августа, 2014

Այս ծրագիրը հնարավորություն տվեց նպաստել Մարտունու տարածաշրջանի հաշմանդամություն ունեցող աշխատունակ (ՀՈՒԱ) մարդկանց զբաղվածության  ապահովմանը՝ տեղական բիզնեսի հետ համագործակցության միջոցով, մասնավորապես, սոցիալական ձեռնարկության տարածքում լազերային տպագրություն և կարի արտադրություն հիմնելով։

«Ապահով աշխատանքի հնարավորություն ՀՈւԱ–ների համար» ծրագրի իրականացման ընթացում ՀԿ–ն համագործակցեց «Իղձ» ՍՊԸ-ի հետ, վերջինս էլ իրեն կից ստեղծեց սոցիալական ձեռնակություն` հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածությունն ապահովելու համար: ՍՊԸ-ն վերանորոգեց մոտ  100 քառ. մետր տարածք` այն ապահովելով կոմունալ հարմարություններով և ջեռուցմամբ: Տարածքը հարմարեցվեց ՀՈւԱ մարդկանց տեղաշարժին և աշխատանքային առանձնահատկություններին: Այժմ ձեռնարկության տարածքում իրականացվում է լազերային տպագրություն  և կարի արտադրություն:

Որպես համագործակցող կողմ ծրագրին աջակցեց նաև զբաղվածության կենտրոնը, որը  պետական ծրագրերի շրջանակներում իրականացրեց ՀՈւԱ վերապատրաստում` ըստ ՍՊԸ-ի արտադրության պահանջների, փոխհատուցեց աշխատանքային պրակտիկայի ծախսերը, ինչպես նաև իրականացրեց աշխատավարձի փոխհատուցում։ Այժմ ձեռնարկությունում աշխատում են 10 ՀՈւԱ։

 

Տևողությունը՝  01.12.2013թ․ – 06.08.2014թ․

Շահառուները՝  Հաշմանդամություն ունեցող 10 անձ։

Ֆինանսավորումը՝ Սեյվ Դը Չիլդրեն  Հայաստան –ի։