Մարտունու կանանց համայնքային խորհուրդ ՀԿ-ի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացում
Այս ծրագրով ՀԿ–ն զարգացրել ու բարելավել է իր ինստիտուցիոնալ կարողությունները՝ համապատասխան վարչարարական համակարգերի մշակման և ներդրման միջոցով։
«Մարտունու կանանց համայնքային խորհուրդ ՀԿ-ի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացում» ծրագրի շրջանակում անցկացվել են դասընթացներ, սեմինարներ, իրականցվել է համապատասխան խորհրդատվություն, աշխատանքային խմբերի կողմից մի շարք փաստաթղթերի մշակում` կանոնակարգերի, պլանների, ռազմավարությունների մշակում, տպագրություններ, նյութական միջոցների ձեռքբերում, սոցիալական ձեռնարկատիրության ծավալում: Արդյուքնում մշակվել և ներդվել են ՀԿ վարչական և կառավարման քաղաքականություններն ու ընթացակարգերը, եռամյա ռազմավարական պլանավորումը, ղեկավարման և կառավարման համակարգերի զարգացումը, ֆինանսական կայունության զարգացումը, մարդկային ռեսուրսների կառավարման համակարգի զարգացումը և կարողությունների զարգացումը։ Կատարվել է երկարաժամկետ ծառայությունների մատուցման պլանի մշակում, հանրային կապերի զարգացում և կազմակերպության նյութատեխնիկական բազայի համալրում:
Տևողությունը՝ 01.03.2013թ․– 31.05 2014թ․
Շահառուները՝ ՀԿ անդամները, անձնակազմը, կամավորները։
Ֆինանսավորումը՝ Քաունթերփարթ Հայաստան–ի։