Աջակցություն ի նպաստ հիվանդի կյանքի տևողության երկարացման
«Աջակցություն ի նպաստ հիվանդի կյանքի տևողության երկարացման» ծրագիրը միտված էր նպաստել շաքարային դիաբետով հիվանդների բուժման կազմակերպման և դեղերով ապահովման մասին ՀՀ Առողջապահության նախարարի հրամանով հաստատված չափորոշիչների կիրարկմանը, հիվանդների համար առողջապաhության մատչելիության ապահովմանը:
Ծրագրի արդյունքում Մարտունու շրջանում մոնիթորինգի միջոցով բացահայտվել են շաքարային դիաբետով հիվանդների համար նախատեսված արտոնությունների իրականացման գործընթացի դժվարությունները և դրանց հաղթահարման վերաբերյալ առաջարկություններ են արվել։ Տարածաշրջանի բնակչությունն իրազեկվել է պետական պատվերի շրջանակներում ամբուլատոր–պոլիկլինիկական հաստատություններում շաքարային դիաբետով հիվանդների բուժման կազմակերպման ու դեղերով ապահովման կարգի, շաքարային դիաբետ հիվանդության կլինիկայի, հիվանդների սննդակարգի, անձնական հիգիենայի, ֆիզիկական ակտիվության, բարդությունների կանխարգելման հնարավորությունների մասին։ Մշակվել է առաջարկությունների փաթեթ՝ ուղղված շաքարային դիաբետով հիվանդների համար ՀՀ ԱՆ որոշմամբ նախատեսված չափորոշիչների կիրարկաման առնչությամբ բացահայտված դժվարությոնների ու թերությունների հաղթահարմանը, ինչն էլ նպաստել է տարածաշրջանի հիվանդների կյանքի որակի բարելավմանը, կյանքի տևողության ավելացմանը, հիվանդների համար առողջապահության մատչելության ապահովմանը։ Առաջարկությոնների փաթեթը ներկայացվել է Գեղարքունիքի մարզպետարան և ՀՀ ԱՆ։
Տևողությունը՝ 01.01.2012թ․– 30.04. 2012թ․
Շահառուները՝ Մարտունու տարածաշրջանի մոտ 300 շաքարային դիաբետով հիվանդները և նրանց ընտանիքի անդամները:
Ֆինանսավորումը՝ Քաունթերփարթ Հայաստան–ի։