«Աջակցություն՝ կառավարելու Քովիդ-19-ի և այլ վարակիչ հիվանդությունների բռնկումները Հայաստանում»
«Աջակցություն՝ կառավարելու Քովիդ-19-ի և այլ վարակիչ հիվանդությունների բռնկումները Հայաստանում» ծրագիրն իրականացնում է «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» հասարակական կազակերպությունը
Ծրագրի նպատակն է աջակցել ՀՀ Տավուշի մարզի Բերդ խոշորացված համայնքի կորոնավիրուսային հիվանդության և այլ վարակիչ հիվանդությունների բռնկումների հանդեպ դիմակայունության և պատրաստվածության բարելավմանը՝ ներառյալ հանրային առողջության համար մտահոգություն առաջացնող արտակարգ իրավիճակները:
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է աջակցության տարբեր տեսակներ համայնքի ենթակառուցվածքներին ու բնակիչներին, կարողությունների զարգացում՝ ուղղված արձագանքելու կորոնավիրուսային հիվանդության և այլ վարակիչ հիվանդությունների բռնկումներին, ինչպես նաև արտակարգ իրավիճակներում հանրային առողջությանպատրաստվածության և արձագանքման պլանի մշակում և ներդնում:
Նախատեսված գործողությունների արդյունավետ, հասցեական և կարիքահեն լինելու համար իրականացվել է թիրախ համայնքի կարիքների և ռիսկերի գնահատում, ինչպես նաև առկա ռեսուրսների գնահատում և քարտեզագրում, որի արդյունքները թույլ կտան առավել կարիքահեն և արդյունավետ գործողությունների իրականացնել Բերդ խոշորացված համայնքում:
Տևողությունը՝ 01.09.2022թ.— 31.07.2023թ.
Շահառուները՝ Բերդ համայնքի բնակիչներ
Ֆինանսավորումը՝ Ամերիկյան համալսարան հիմնադրամ—ի։