ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Աշխատանքի անվանումը՝ Դասընթացավար/փորձագետ
Կազմակերպությունը՝ «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ
Աշխատանքի տևողությունը՝ 8 ամիս՝ 02.05․2022թ-ից մինչև 30.12․2022թ-ը:
ՄԿՀԽ ՀԿ-ն «ԵՄ Սևանի համար» ծրագրի շրջանակներում (ֆինանսավորող՝ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերություն) Գեղարքունիքի մարզի համայնքներում ներքոնշյալ թեմաներով դասընթացներ իրականացնելու համար հայտարարում է դասընթացավար- փորձագետների ընտրության մրցույթ։
Գնահատման ծառայության նկարագիրը․
Դասընթացների իրականացում-խորհրդատվություն հետևյալ թեմաներով՝
- Սևանա լճի էկոլոգիական վիճակի գնահատումը:
- Սևանա լճի հարակից ագրոէկոհամակարգերի ջրովի տարածքներում շարահերկ մշակաբույսերի և բանջարեղենի մշակման տեխնոլոգիան։
- Սևանի ավազանի բնակլիմայական պայմանների վերաբերյալ տեղեկատվություն։
- Բնական հանքային հումքատեսակների (ցեոլիտ, բենտոնիտ) կառուցվածքի և կլանողական հատկություները։
- Կարտոֆիլի սննդառության և կենսաբանական առանձնահատկությունները։
- Կաղամբի սննդառության և կենսաբանական առանձնահատկությունները։
- Տարածաշրջանում աճեցվող տերևավոր բանջարեղենի սննդառության առանձնահատկությունն ու հիվանդությունների ու վնասատուների դեմ պայքարի միջոցառումները։
- Կարտոֆիլի և կաղամբի ցանքերում տարածված հիվանդություններն ու վնասատուները։
- Կիրառվող օրգանական պարարտանյութերի (օրգանոմիքս, կենսահումուս) կիրառման եղանակների տնտեսա-էկոլոգիական արդյունավետությունը կարտոֆիլի դաշտերում։
- Կենսահեղուկ աճի խթանիչի և բարձր կլանողական հատկանիշներով օժտված բնական հանքային հումքատեսակների հատիկաչափերի կիրառման եղանակների տնտեսա-էկոլոգիական արդյունավետությունը կարտոֆիլի դաշտերում։
- Հողի խոնավության չափման և ոռոգման ռեժիմների կարգավորման վերաբերյալ խորհրդատվություն։
- Հողօգտագործման ժամանակակից վիճակը Սևանի ավազանում։
- Տեխնոլոգիայում ներառված հողաբարելավիչների ստացման, բաղադրության և գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքերում դրանց փորձարկումների վերաբերյալ կատարված ուսումնասիրությունների նկարագրություն։
- Սևանա լճի էկոլոգիական վիճակի բարելավման համատեքստում հողաբարելավիչների կիրառման տեխնոլոգիայի տնտեսաէկոլոգիական արդյունավետության գնահատումը։
- Տեխնոլոգիայի կիրառման վերաբերյալ խորհրդատվություններ։
Պահանջներ գնահատողին.
- Բարձրագույն կրթություն գյուղատնտեսության ոլորտում
- Դասընթացներ պլանավորելու և իրականացնելու հմտություններ և փորձ
- Մասնագիտական խորհրդատվություն տրամադրելու հմտություններ
- Մարդկանց հետ հաղորդակցվելու հմտություններ
- Ճգնաժամային իրավիճակներում աշխատելու պատրաստակամություն
- Թիմում աշխատելու պատրաստակամություն և ունակություն:
Հայտերի ներկայացման կարգը
Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել ինքնակենսագրական (CV) kananc7@gmail.com էլեկտրոնային հասցեին մինչև 2022թ. ապրիլի 30-ը՝ վերնագրում նշելով՝ «դասընթացավար-փորփագետ» անվանումը կամ ներկայացնել ՄԿՀԽ ՀԿ-ի գրասենյակ՝ ք․Մարտունի, Կամոյի 17
Ժամկետից ուշ ստացված հայտերը ՉԵՆ ԴԻՏԱՐԿՎԻ:
Ընտրված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել ծառայությունների մատուցման համապատասխան պայմանագիր:
Կազմակերպության մասին
«Մարտունու կանանց համայնքային խորհուրդ»-ը Գեղարքունիքի մարզի առաջատար հասարակական կազմակերպություններից է, որը նպատակ ունի նպաստել համայնքների տնտեսական, մշակութային, սոցիալական խնդիրների արդյունավետ լուծմանը ՝ այդ գործընթացներում կարևորելով բնակչության անմիջական ներգրավվածությունը։ Կազմակերպությունը գործունեություն է ծավալում հիմնականում առողջապահության, բնապահպանության, սոցիալական և համայնքային զարգացման ոլորտներում։
Կոնտակտներ
- +37494211396
- Kananc7@gmail.com
- martunicenter.am/
- Գեղարքունիք, Մարտունի, Կամոյի 17