ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

15 сентября, 2022

Աշխատանքի անվանումը՝       Կարիքների և ռիսկերի գնահատման փորձագետ

Կազմակերպությունը՝              «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ

Աշխատանքի տևողությունը՝   3 ամիս, 06.10․2022թ-ից մինչև 31.12․2022թ-ը

ՄԿՀԽ ՀԿ-ն «Աջակցություն՝ կառավարելու Քովիդ-19-ի և այլ վարակիչ հիվանդությունների բռնկումները Հայաստանում» ծրագրի շրջանակներում հայտարարում է Բերդ խոշորացված համայնքի կարիքների և ռիսկերի գնահատման փորձագետի  ընտրության մրցույթ:

Կարիքների և ռիսկերի գնահատումը նպատակ ունի ուսումնասիրել և գնահատել Տավուշի մարզի Բերդ խոշորացված համայնքի կարիքներն ու ռիսկերը Քովիդ-19 և այլ վարակիչ հիվանդությունների բռնկումների վերաբերյալ՝ ներառյալ հանրային առողջության համար մտահոգություն առաջացնող արտակարգ իրավիճակները՝ ներգրավելով համայնքի տարբեր կառույցների ներկայացուցիչներին, ՏԻՄ-երին, ծառայություն մատուցողներին  և երիտասարդներին։

 Գնահատման ծառայության նկարագիրը

  • Ուսումնասիրության մեթոդաբանության, գործիքների մշակում
  • Հարցազրուցավարների ուսուցում և գործիքների փորձարկում
  • Տեղեկատվության հավաքագրման/դաշտային աշխատանքների համակարգում և ստուգում
  • Տվյալների վերլուծություն
  • Ամփոփ զեկույցի պատրաստում:

Պահանջներ գնահատողին.

  • Հետազոտություն/կարիքների գնահատում անցկացնելու փորձ,
  • Սոցիոլոգիական մեթոդների իմացություն,
  • Դասընթացներ անցկացնելու հմտություններ,
  • Հավաքագրված տեղեկատվության վերլուծության հմտություններ,
  • Գերազանց հայերեն լեզվով զեկույց մշակելու և ներկայացնելու հմտություններ,
  • Թիմին կառավարելու և աշխատելու պատրաստակամություն և ունակություն:

Հայտերի ներկայացման կարգը

Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել ինքնակենսագրական (CV)  kananc7@gmail.com էլեկտրոնային հասցեին մինչև 2022թ. հոկտեմբերի 5-ը՝ վերնագրում նշելով՝ «Կարիքների և ռիսկերի գնահատման փորձագետ» անվանումը կամ ներկայացնել ՄԿՀԽ ՀԿ-ի գրասենյակ՝ ք․Մարտունի, Կամոյի 17

Ժամկետից ուշ ստացված հայտերը ՉԵՆ ԴԻՏԱՐԿՎԻ:

Ընտրված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել ծառայությունների մատուցման համապատասխան պայմանագիր:

Կազմակերպության մասին                                                        

«Մարտունու կանանց համայնքային խորհուրդ»-ը Գեղարքունիքի մարզի առաջատար հասարակական կազմակերպություններից է, որը նպատակ ունի նպաստել համայնքների տնտեսական, մշակութային, սոցիալական խնդիրների արդյունավետ լուծմանը ՝ այդ գործընթացներում կարևորելով բնակչության անմիջական ներգրավվածությունը։ Կազմակերպությունը գործունեություն է ծավալում հիմնականում առողջապահության, բնապահպանության, սոցիալական և համայնքային զարգացման ոլորտներում։ 

Կոնտակտներ