ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

1 декабря, 2022

Աշխատանքի անվանումը՝   Կարիքների ու ռիսկերի գնահատման և քարտեզագրման փորձագետ

Կազմակերպությունը՝  «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ

Աշխատանքի տևողությունը՝   3 ամիս՝ 20.01․2023թ-ից մինչև 19.04․2023թ-ը:

ՄԿՀԽ ՀԿ-ն «Համագործակցություն հանուն կայուն համայնքների» ծրագրի շրջանակներում հայտարարում է Ճամբարակ խոշորացված համայնքի կարիքների ու ռիսկերի գնահատման և քարտեզագրման փորձագետի ընտրության մրցույթ:

Կարիքների և ռիսկերի գնահատումը նպատակ ունի ուսումնասիրել և գնահատել Գեղարքունիքի մարզի Ճամբարակ խոշորացված համայնքի կարիքներն ու ռիսկերը Քովիդ-19 և այլ վարակիչ հիվանդությունների բռնկումների վերաբերյալ՝ ներառյալ հանրային առողջության համար մտահոգություն առաջացնող արտակարգ իրավիճակները՝ ներգրավելով համայնքի տարբեր կառույցների ներկայացուցիչներին, ՏԻՄ-երին, ծառայություն մատուցողներին և երիտասարդներին։ Քարտեզագրման նպատակն է գնահատել թիրախ
համայնքի առկա մարդկային, նյութատեխնիկական և ֆինանսական ռեսուրսները և իրականացնել քարտեզագրում՝ աղետների և արտակարգ իրավիճակների պատրաստվածության և արձագանքման վերաբերյալ՝ կենտրոնանալով հանրային առողջության խնդիրների վրա:

 Գնահատման ծառայության նկարագիրը

  • Ուսումնասիրության մեթոդաբանության, գործիքների մշակում
  • Հարցազրուցավարների ուսուցում և գործիքների փորձարկում
  • Տեղեկատվության հավաքագրման/դաշտային աշխատանքների համակարգում և ստուգում
  • Տվյալների վերլուծություն
  • Ամփոփ զեկույցի պատրաստում:

Պահանջներ գնահատողին.

  • Հետազոտություն անցկացնելու փորձ,
  • Աղետների ռիսկերի կառավարման ոլորտում աշխատանքի և/կամ դասավանդման փորձառություն,
  • Դասընթացներ անցկացնելու հմտություններ,
  • Հավաքագրված տեղեկատվության վերլուծության հմտություններ,
  • Գերազանց հայերեն լեզվով զեկույց մշակելու և ներկայացնելու հմտություններ,
  • Թիմին կառավարելու և աշխատելու պատրաստակամություն և ունակություն:

Հայտերի ներկայացման կարգը

Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել ինքնակենսագրական (CV)  kananc7@gmail.com էլեկտրոնային հասցեին մինչև 2023թ. հունվարի 15-ը՝ վերնագրում նշելով՝ «Աղետների ռիսկերի գնահատման և քարտեզագրման փորձագետ» անվանումը կամ ներկայացնել ՄԿՀԽ ՀԿ-ի գրասենյակ՝ ք․Մարտունի, Կամոյի 17

Ժամկետից ուշ ստացված հայտերը ՉԵՆ ԴԻՏԱՐԿՎԻ:

Ընտրված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել ծառայությունների մատուցման համապատասխան պայմանագիր:

Կազմակերպության մասին                                                        

«Մարտունու կանանց համայնքային խորհուրդ»-ը Գեղարքունիքի մարզի առաջատար հասարակական կազմակերպություններից է, որը նպատակ ունի նպաստել համայնքների տնտեսական, մշակութային, սոցիալական խնդիրների արդյունավետ լուծմանը ՝ այդ գործընթացներում կարևորելով բնակչության անմիջական ներգրավվածությունը։ Կազմակերպությունը գործունեություն է ծավալում հիմնականում առողջապահության, բնապահպանության, սոցիալական և համայնքային զարգացման ոլորտներում։ 

Կոնտակտներ