ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Շուկայի ուսումնասիրող Փորձագետ

9 января, 2022

Աշխատանքի անվանումը՝ Շուկայի ուսումնասիրող / Փորձագետ

Կազմակերպությունը՝ «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ

Աշխատանքի տևողությունը՝  01.03.2022թ-ից մինչև 01.06.2022թ-ը:

ՄԿՀԽ ՀԿ-ն «Արձագանք Քովիդ-19 համավարակին Շողակաթ համայնքում» ծրագրի շրջանակներում հայտարարում է Շողակաթ խոշորացված համայնքի շուկայի ուսումնասիրողի /փորձագետի  ընտրության մրցույթ

Շուկայի ուսումնասիրությունը նպատակ ունի քարտեզագրել համայնքներում առկա  տեխնիկական և մարդկային ներուժը՝ սկսելու նոր գործ, զարգացնելու ձեռներեցության որևէ ճյուղ/եր, բացահայտել բնակիչների և հատկապես կանանց ու երիտասարդների կարողություններն ու հետաքրքրվածությունը ներգարվվելու զբաղվածության ոլորտում՝ ի նպաստ Քովիդ-19-ի տնտեական հետևանքների մեղմացմանը:   

Շուկայի ուսումնասիրողի ծառայության նկարագիրը․

— Ուսումնասիրության մեթոդաբանության, ընտրանքի և գործիքների մշակում

— Հարցազրուցավարների ուսուցում և գործիքների փորձարկում

— Տեղեկատվության հավաքագրման/դաշտային աշխատանքների համակարգում և ստուգում- Տվյալների վերլուծություն 

— Ամփոփ զեկույցի պատրաստում:  

Շուկայի ուսումնասիրողի գործիքները․

— 6 խորացված հարցազրույց  խոշորացված համայնքի 6 համայնքապետերի հետ, 

— 6 ֆոկուս խմբային քննարկում համայնքային նշանակության տարբեր կառույցների ներկայացուցիչների և բնակիչների հետ,

 — 100 ստանդարտացված հարցազրույց  համայնքի բնակիչների հետ: 

Պահանջներ Շուկայի ուսումնասիրողին.

— Հետազոտություն անցկացնելու փորձ, 

— Սոցիոլոգիական մեթոդների իմացություն,

— Դասընթացներ անցկացնելու հմտություններ,

— Հավաքագրված տեղեկատվության վերլուծության հմտություններ, 

— Գերազանց հայերեն լեզվով զեկույց մշակելու և ներկայացնելու հմտություններ, 

— Թիմին կառավարելու և աշխատելու պատրաստակամություն և ունակություն: 

Հայտերի ներկայացման կարգը

Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել ինքնակենսագրական (CV) kananc7@gmail.com էլեկտրոնային հասցեին մինչև 2022թ. հունվարի 15-ը՝ վերնագրում նշելով՝ «Շուկայի ուսումնասիրող Փորձագետ» անվանումը կամ ներկայացնել ՄԿՀԽ ՀԿ-ի գրասենյակ՝ ք․ Մարտունի, Կամոյի 17: Ժամկետից ուշ ստացված հայտերը ՉԵՆ ԴԻՏԱՐԿՎԻ: Ընտրված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել ծառայությունների մատուցման համապատասխան պայմանագիր: 

 Կազմակերպության մասին. 

«Մարտունու կանանց համայնքային խորհուրդ»-ը Գեղարքունիքի մարզի առաջատար հասարակական կազմակերպություններից է, որը նպատակ ունի նպաստել համայնքների տնտեսական, մշակութային, սոցիալական խնդիրների արդյունավետ լուծմանը ՝ այդ գործընթացներում կարևորելով բնակչության անմիջական ներգրավվածությունը։ Կազմակերպությունը գործունեություն է ծավալում հիմնականում առողջապահության, բնապահպանության, սոցիալական և համայնքային զարգացման ոլորտներում։ 

Կոնտակտներ