Աշխատանքի հայտարարություն. հանրային կապերի պատասխանատու
Աշխատանքի անվանումը՝ Հանրային կապերի պատասխանատու
Կազմակերպությունը՝ «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ
Աշխատանքի տևողությունը՝ 01.03.2022թ-ից մինչև 19.11.2023թ-ը:
ՄԿՀԽ ՀԿ-ն «Արձագանք Քովիդ-19 համավարակին Շողակաթ համայնքում» ծրագրի շրջանակներում հայտարարում է Հանրային կապերի պատասխանատուի ընտրության մրցույթ:
Հանրային կապերի պատասխանատուի հիմնական գործառույթները․
• Կազմել մամլո հաղորդագրություններ և պատրաստել տեղեկատվական նյութեր ծրագրի վերաբերյալ հանրային ընկալում ձևավորելու և ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների և նպատակների մասին լայն հանրության տեղեկացնելու համար
• Մշակել, պատրաստել և տարածել ծրագրային նորություններ և այլ հրապարակային նյութեր ինչպես լրատվամիջոցների շրջանակներում, այնպես էլ սոցիալական մեդիայում
• Պատրաստել թեմատիկ տեղեկատվական/տպագրական նյութեր, ինչպիսիք են գրքույկներ, պաստառներ, ուղեցույցներ
• Ծրագրի թիրախ խմբերի և շահառուների հետ կազմակերպել հանրային միջոցառումներ, հանդիպումներ, խորհրդատվություններ
• Ակտիվ համագործակցել ծրագրային թիմի հետ ծրագրի առաջընթացը քննարկելու, ներկայացնելու և տարածելու համար
Պահանջներ Հանրային կապերի պատասխանատուին.
● Բարձրագույն կրթություն ( բակալավրի կամ մագիստրոսի աստիճան),
● Հանրային միջոցառումներ կազմակերպելու հմտություններ,
● Հոդվածներ և տեղեկատվական այլ նյութեր գրելու, տեղադրելու և արդի մեթոդներով տարածելու ունակություններ,
● Թիմում աշխատելու հմտություններ,
● Հայերենի գրավոր և բանավոր գերազանց իմացություն (անգլերենի տիրապետումը ցանկալի է),
● Պատասխանատվության զգացում։
Հայտերի ներկայացման կարգը
Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել ինքնակենսագրական (CV) kananc7@gmail.com էլեկտրոնային հասցեին մինչև 2022թ. հունվարի 15-ը՝ վերնագրում նշելով՝ «Հանրային կապերի պատասխանատու» անվանումը կամ ներկայացնել ՄԿՀԽ ՀԿ-ի գրասենյակ՝ ք․ Մարտունի, Կամոյի 17: Ժամկետից ուշ ստացված հայտերը ՉԵՆ ԴԻՏԱՐԿՎԻ: Ընտրված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել ծառայությունների մատուցման համապատասխան պայմանագիր:
Կազմակերպության մասին.
«Մարտունու կանանց համայնքային խորհուրդ»-ը Գեղարքունիքի մարզի առաջատար հասարակական կազմակերպություններից է, որը նպատակ ունի նպաստել համայնքների տնտեսական, մշակութային, սոցիալական խնդիրների արդյունավետ լուծմանը ՝ այդ գործընթացներում կարևորելով բնակչության անմիջական ներգրավվածությունը։ Կազմակերպությունը գործունեություն է ծավալում հիմնականում առողջապահության, բնապահպանության, սոցիալական և համայնքային զարգացման ոլորտներում։
Կոնտակտներ
- +37494211396
- Kananc7@gmail.com
- martunicenter.am/
- Գեղարքունիք, Մարտունի, Պռոշյան 8

