ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Աղետների ռիսկերի գնահատման փորձագետ
Աշխատանքի անվանումը՝ Աղետների ռիսկերի գնահատման փորձագետ
Կազմակերպությունը՝ «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ
Աշխատանքի տևողությունը՝ 2 ամիս, 01.04․2023թ-ից մինչև 31.05․2023թ-ը:
ՄԿՀԽ ՀԿ-ն «Համագործակցություն հանուն կայուն համայնքների» ծրագրի շրջանակներում հայտարարում է Ճամբարակ խոշորացված համայնքի աղետների ռիսկերի գնահատման փորձագետի ընտրության մրցույթ:
Աղետների ռիսկերի գնահատումը նպատակ ունի ուսումնասիրել և գնահատել համայնքի աղետների ռիսկերը, դրանց արձագանքելու և դիմակայելու պատրաստվածության մակարդակը՝ մշակելու համապատասխան գործողությունների պլան՝ զարգացնելով համայնքի կարողությունները դիմակայելու աղետներին:
Գնահատման ծառայության նկարագիրը․
- Ուսումնասիրության մեթոդաբանության, գործիքների մշակում
- Հարցազրուցավարների ուսուցում և գործիքների փորձարկում
- Տեղեկատվության հավաքագրման/դաշտային աշխատանքների համակարգում և ստուգում
- Տվյալների վերլուծություն
- Ամփոփ զեկույցի պատրաստում:
Պահանջներ գնահատողին.
- Հետազոտություն անցկացնելու փորձ,
- Աղետների ռիսկերի կառավարման ոլորտում աշխատանքի և/կամ դասավանդման փորձառություն,
- Դասընթացներ անցկացնելու հմտություններ,
- Հավաքագրված տեղեկատվության վերլուծության հմտություններ,
- Գերազանց հայերեն լեզվով զեկույց մշակելու և ներկայացնելու հմտություններ,
- Թիմին կառավարելու և աշխատելու պատրաստակամություն և ունակություն:
Հայտերի ներկայացման կարգը
Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել ինքնակենսագրական (CV) kananc7@gmail.com էլեկտրոնային հասցեին մինչև 2023թ. մարտի 25-ը՝ վերնագրում նշելով՝ «Աղետների ռիսկերի գնահատման փորձագետ» անվանումը կամ ներկայացնել ՄԿՀԽ ՀԿ-ի գրասենյակ՝ ք․ Մարտունի, Կամոյի 17: Ժամկետից ուշ ստացված հայտերը ՉԵՆ ԴԻՏԱՐԿՎԻ: Ընտրված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել ծառայությունների մատուցման համապատասխան պայմանագիր:
Կազմակերպության մասին.
«Մարտունու կանանց համայնքային խորհուրդ»-ը Գեղարքունիքի մարզի առաջատար հասարակական կազմակերպություններից է, որը նպատակ ունի նպաստել համայնքների տնտեսական, մշակութային, սոցիալական խնդիրների արդյունավետ լուծմանը ՝ այդ գործընթացներում կարևորելով բնակչության անմիջական ներգրավվածությունը։ Կազմակերպությունը գործունեություն է ծավալում հիմնականում առողջապահության, բնապահպանության, սոցիալական և համայնքային զարգացման ոլորտներում։
Կոնտակտներ