ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Կարիքների գնահատող Փորձագետ

Աշխատանքի անվանումը՝ Կարիքների գնահատող / Փորձագետ
Կազմակերպությունը՝ «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ
Աշխատանքի տևողությունը՝ 2 ամիս, 20.01․2022թ-ից մինչև 20.03․2022թ-ը:
ՄԿՀԽ ՀԿ-ն «Արձագանք Քովիդ-19 համավարակին Շողակաթ համայնքում» ծրագրի շրջանակներում հայտարարում է Շողակաթ խոշորացված համայնքի կարիքների գնահատողի/փորձագետի ընտրության մրցույթ: Կարիքների գնահատումը նպատակ ունի բացահայտել համայնքների խնիդրները, կարիքները, բնակչության խոցելի խմբերը, նրանց կարիքները, ինչպես նաև Քովիդ-19-ի ունեցած հետևանքները:
Կարիքների գնահատման ծառայության նկարագիրը․
— Ուսումնասիրության մեթոդաբանության, ընտրանքի և գործիքների մշակում
— Հարցազրուցավարների ուսուցում և գործիքների փորձարկում
— Տեղեկատվության հավաքագրման/դաշտային աշխատանքների համակարգում և ստուգում
— Տվյալների վերլուծություն
— Ամփոփ զեկույցի պատրաստում:
Կարիքների գնահատման գործիքը․
— 6 խորացված հարցազրույց խոշորացված համայնքի ղեկավարի և 5 վարչական ղեկավարների հետ,
— 6 ֆոկուս խմբային քննարկում համայնքային նշանակության տարբեր կառույցների ներկայացուցիչների և բնակիչների հետ,
— ստանդարտացված հարցազրույցներ համայնքի բնակիչների հետ:
Պահանջներ կարիքների գնահատողին.
— Հետազոտություն/կարիքների գնահատում անցկացնելու փորձ
— Սոցիոլոգիական մեթոդների իմացություն,
— Դասընթացներ անցկացնելու հմտություններ,
— Հավաքագրված տեղեկատվության վերլուծության հմտություններ,
— Գերազանց հայերեն լեզվով զեկույց մշակելու և ներկայացնելու հմտություններ,
— Թիմին կառավարելու և աշխատելու պատրաստակամություն և ունակություն:
Հայտերի ներկայացման կարգը
Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել ինքնակենսագրական (CV) kananc7@gmail.com էլեկտրոնային հասցեին մինչև 2022թ. հունվարի 15-ը՝ վերնագրում նշելով՝ «Կարիքների գնահատող/ Փորձագետ» անվանումը կամ ներկայացնել ՄԿՀԽ ՀԿ-ի գրասենյակ՝ ք․ Մարտունի, Կամոյի 17: Ժամկետից ուշ ստացված հայտերը ՉԵՆ ԴԻՏԱՐԿՎԻ: Ընտրված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել ծառայությունների մատուցման համապատասխան պայմանագիր:
Կազմակերպության մասին.
«Մարտունու կանանց համայնքային խորհուրդ»-ը Գեղարքունիքի մարզի առաջատար հասարակական կազմակերպություններից է, որը նպատակ ունի նպաստել համայնքների տնտեսական, մշակութային, սոցիալական խնդիրների արդյունավետ լուծմանը ՝ այդ գործընթացներում կարևորելով բնակչության անմիջական ներգրավվածությունը։ Կազմակերպությունը գործունեություն է ծավալում հիմնականում առողջապահության, բնապահպանության, սոցիալական և համայնքային զարգացման ոլորտներում։
Կոնտակտներ
- +37494211396
- Kananc7@gmail.com
- martunicenter.am/
- Գեղարքունիք, Մարտունի, Պռոշյան 8