«Աշխատանքային պայմանագրերի հետ կապված խնդիրները և դրանց բարելավման ուղիները» զեկույց

19 апреля, 2023

«Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» հասարակական կազակերպությունը 2022թ.-ից իրականացնում է Աշխատանքային իրավունքների խախտումներնաշխատանքային պայմանագրերի ոլորտում» ծրագիրը, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից: Ծրագրի շրջանակներում Գեղարքունիքի մարզում իրականացվել է «Աշխատանքային պայմանագրերի հետ կապված խնդիրները և դրանց բարելավման ուղիները» թեմայով հետազոտություն:

Ծրագրի նպատակն է նպաստել Գեղարքունիքի մարզում աշխատանքային պայմանագրերի ոլորտում աշխատանքային իրավունքների խախտումների նվազեցմանը` բարձրացնելովբնակչության իրազեկվածության մակարդակը աշխատանքային իրավունքների վերաբերյալ: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել իրազեկման քարոզարշավաշխատանքային իրավունքների և մասնավորապես աշխատանքային պայմանգրերիկնքման ոլորտում։