Անհրաժեշտ է դասընթացվար «Բիզնես կառավարման» թեմայով

15 июня, 2016

 

«Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ–ն «Կանայք հանուն սոցիալական ներգրավածության» ծրագրի շրջանակում փնտրում է

դասընթացավար

հետյալ թեմաներով դասընթացներ անցկացնելու համար՝

  • Ինչ է ձեռնարկատիրությունը՝ ինչպես դառնալ ձեռնարկատեր,
  • բիզնես միջավայրը Հայաստանում,
  • բիզնես կառավարում և բիզնես պլան մշակելու հմտություններ։

«Կանայք հանուն սոցիալական ներգրավածության» ծրագիրը 7 ամսյա գործընթաց է, որի նպատակն է լուծել կանանց սոցիալական ինտեգրման խնդիրը՝ ներգրավելով նրանց ձեռնարկատիրության ոլորտ, օգնելով ձեռք բերել նոր կարողություններ և բացահայտելով նրանց ներուժը բիզնես կառավարման մեջ երեք ԱլԳ (Արևելյան Գործընկերություն) երկրներում՝ Հայաստան, Բելառուս և Մոլդովա։  Ծրագիրը կօգնի հզորացնել կանանց փոփոխություն բերել հասարակության մեջ, այդպիսով իրենց ներդրումն ունենալ բիզնես միջավայրի զարգացման գործընթացում նշված երկրների փոքր քաղաքային և գյուղական համայնքներում:

Ծրագրի նպատակներն են՝

  • Ներկայացնել ձեռնարկատիրության մշակույթը կանանց շրջանակներում
  • Տրամադրել ձեռներեցության հիմնական հմտությունները, խթանել բիզնես-մտածողություն
  • Զարգացնել բիզնես կառավարման հմտություններ
  • Մշակել ձեռնարկատիրական գաղափարներ և ծրագրեր
  • Ստանալ հնարավորություն մեր աջակցությամբ լավագույն երկու գաղափարները կյանքի կոչելու։

Եթե դուք ունեք պահանջված գիտելիքներն ու փորձը, ապա խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը  infomartuni@gmail.com էլ․ հասցեին մինչև սույն թվականի հուլիսի 10-ը՝ թեմայի տողում նշելով «Դասընթացավար»։

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել ծրագրի ղեկավար Սվետլանա Սիմոնյանին` 041-49-33-34 հեռ․ համարին, կամ գրել՝ simonyansveta91@gmail.com էլ հասցեին։