Անկախ դիտորդն արդար ընտրության երաշխիք
«Անկախ դիտորդն արդար ընտրության երաշխիք» ծրագրի նպատակն էր ապահովել Երևան քաղաքի ավագանու ընտրություններին բնակչության վստահ և արդար մասնակցությունը՝ անկախ դիտորդական առաքելություն իրականացնելով թիվ 2 ընտրատարածքի 15 ընտրատեղամասում։
Ծրագրին իրականանցնելու համար «Մարտունու կանանաց համայնքային խորհուրդ» ՀԿ հավատարմագրվել է ԿԸՀ–ում՝ որպես դիտորդական առաքելության իրականացնող տեղական հասարակական կազմակերպություն։ Երևան քաղաքի ավագանու ընտրություններին 30 անկախ դիտորդների միջոցով թիվ 2 ընտրատարածքի 15 ընտրատեղամասերում իրականացրել է դիտորդություն։ Կազմակերպությունը դիտորդների արձանագրությունների հիման վրա կազմել է հաշվետվություն-զեկույց, որը համապատասխան առաջարկություններով ներկայացրել է շնորհատու կազմակերպություններին և ԿԸՀ։
Տևողությունը՝ 15.04.2013թ․– 31.05.2013թ․
Շահառուները՝ Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի բնակչությունը։
Ֆինանսավորումը՝ ԵԱՀԿ –ի և Քաունթերփարթ Հայաստան–ի։