Ամփոփվեց «Մարդու իրավուքներ և հիմնարար ազատություններ» թեմայով մրցույթը

3 ноября, 2015

?Նոյեմբերի 2-ին հայտնի դարձան «Մարդու իրավունքներ և հիմնարար ազատություններ» քաղաքացիական լրագրության և շարադրությունների հաղթողները: Մրցույթն անցկացնում էր «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ–ն՝ «Բաց հասարակություն հիմնադրամներ—Հայաստանի» կողմից իրականցվող ՀԱԲ 2015 ծրագրի  շրջանակում:

Արդյունքներն ամփոփվեցին կազմակերպության գրասենյակում, որտեղ լավագույն աշխատանքների հեղինակ 6 հաղթողները պարգևատրվեցին:  ՄԿՀԽ ՀԿ–ի նախագահ  Անահիտ Գևորգյանը շնորավորեց հաղթողներին.
«Նոբելյան մրցանկի արժանանում են նրանք, ովքեր խոսել, քննարկել և ներկայացրել են Մարդու իրավունքը, ցանկանում եմ, որ դուք դառնաք ձեր ընտրած ոլորտների առաջնորդները և ինչու չէ մեկ օր դառնաք Նոբելյան մրցանակակիր»։
Հատուկ մրցանակի արժանացավ ուսանողուհի Լիլիթ Բաղիշջանյանը՝ «Խլված դափնիներ» աշխատանքի համար։
Անահիտ Հայրապետյանը և Անուշ Ավետիսյանը  մրցանակ ստացան քաղ․ լրագողական աշխատանքների համար։
Շարադրության մրցույթում հաղթող բոլոր հեղինակները Մարտունու ավագ դպրոցի սաներն էին՝ Յաննա Սարգսյանը, Հայարփի Աղեկյանը և Տիգրան Միրզոյանը։
Աշխատանքներին կյարելի է ծանոթանալ «Մարտունի ինֆոտուն» բլոգում:
ՄԻ մրցույթի հաղթողներ