«Ամերիկայի շունչը» անգլերեն լեզվով ակումբ բոլոր ցանկացողների համար

7 августа, 2017

Ցանկանո՞ւմ եք իմանալ ամերիկյան մշակույթի մասին:

Ցանկանո՞ւմ եք բարելավել ձեր անգլերենը։

 Զարգացնե՞լ մասնագիտական և կյանքի հմտությունները:
Ուզո՞ւմ եք զվարճանալ:

Եթե այո, ապա միացեք «Ամերիկայի շունչը» ակումբին հինգշաբթի՝ օգոստոսի 10-ին,

ժամը 1200:1300-ից «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ՝ «Մարտունի Ինֆոտուն» սրահ՝ (ք․ Մարտունի, Կամոյի  17):

«Ամերիկայի Շունչը» անգլերեն լեզվով ակումբ է, Մարտունու շրջանի երիտասարդների համար՝ 13 տարեկան և բարձր:

Թեմաները կներառեն աշխատանքային հմտություններ, քաղաքացիական ներգրավվածություն, առողջապոհություն, բնապահպանություն, մարդու իրավունքներ, արվեստ և այլն:

Ակումբը վարելու են կազմակերպության ամերիկացի կամավոր Թիմ Դերրը և նրա գործընկեր Մանան Մխիթարյանը։

Մուտքը ազատ է, բոլոր հետաքրքրվողների համար։

Միացեք ակումբին առցանց՝  Facebook.com/groups/BreathofAmerica/