Ակտիվ խումբը հանդիպեց ավագանու անդամի թեկնածուների հետ

26 сентября, 2016

«ՀԱԲ-2016» ծրագրի շրջանակներում ձևավորված  համայնքային նախաձեռնության խումբն, որի անդամներն «Հանրային տրանսպորտ Մարտունի քաղաքին» ակցիայի շրջանակներում հանդիպում ունեցան Մարտունի քաղաքի քաղաքապետի թեկնածուների հետ այսօր՝ սեպտեմբերի 26–ին, ՄԿՀԽ–ի «Ինֆոտուն»  հանդիպեցին ավագանու անդամի թեկնածուների հետ։

Մարտունի քաղաքում ավագանու անդամի 18 թեկնածու  պայքարում է 15 աթոռի համար։

Հանդիպմանը մասնակցեցին ավագանու միայն 4 թեկնածու, հետաքրքրական է նրանք էին մասնակցում, ովքեր առաջին անգամեն առաջադրվել այդ պաշտոնի համար։
Վահագն Դավթյանը, Արտակ Գալստյան, Նազենի Իսպիրյանը, վերջինս միակ կին թեկնածուն է և Սերգո Եղոյանը։

20160926_121757
Խմբի անդամները ներկայացրեցին Մարտունի քաղաքի համար մոնիթորինգի արդյուքնում առաջնային նշանակություն ստացած ներհամայնքային տրանսպորտի հարցն։
Եվ լսեցին թեկնածունեի կարծիքը խնդրի վերաբերյալ, բոլորն էլ իրենց մտահոգությունը հայտնեցի վերջինիս վերաբերյալ և կարևորեցին խնդրի լուծումը։

Արտակ Գալստյանը խնդրի լուծման համար առաջարկեց ուսումնասիրել Մարտունի քաղաքի նման այլ համայնքերի փորձը, որտեղ աշխատում է երթուղային տաքսիներ և լավագույն օրինակը փորձել հարմարեցնել Մարտունի քաղաքին։ Նազենի Իսպիրյանը իր մտահոգությունը հայտնեց, ասելով, որ ոչ բոլորը ունեն անձնական մեքենա և բավարար միջոցներ կարիքի դեպքում տաքսիից օգտվելու և հանրային տրանսպորտը ինչ–որ չափով կթեթևացնի սոցիալապես ոչ շատ վճարունակ քաղաքացիների դրությունը։

Վահագն Դավթյանը կիսելով բոլորի մտահոգությունը խնդրի վերաբերյալ ասաց, որ ընտրվելու դեպքում ոչ միայն կողմ քվեարկի հանրային տրանսպորտի գործարկման որոշմանը, այլ նաև կհետևի աշխատանքի կատարմանը։ Նա հավելեց նաև, որ եթե լինի հանրային տրանսպորտ ինչ որ առումով կբեռնաթափվի Մարտունի քաղաքի երթուղին, մասնավորապես շուկայի հատվածում և այս խնդրի լուծմամբ ևս մեկ խնդիր որոշ չափով կլուծվի։

Սերգո Եղոյանը, ով մի փոքր ուշացմամբ միացման հանդիպմանը, լսելով խնդիր–պահաջնին ասաց, որ լիովին կիսում է և եթե լիներ երթուղային տաքսի նա չէր ուշանա 1.5 կմ քայլեու պատճառով։